Տարոն Մարգարյանը՝ Գայանե Սողոմոնյանի աշխատանքից ազատման մասին
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Այս մասին ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով. «Նա ինքն է խնդրել, որ ազատվի աշխատանքից: Գայանե Սողոմոնյանը բացատրություն է ներկայացրել, թե ժամանակի խնդիր ունի եւ չի հասցնում»: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը, ով 2008-ից մինչև 2017-ի հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր:
