Աջակցել է, բայց՝ փոշմանել
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկվեց Համայնքների խոշորացման նախագիծը։ Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ սկզբում աջակցել է համայնքների խոշորացման նախագծին, սակայն այս ընթացքում որեւէ առաջընթաց չկա. «Կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի արել, ու լավ գաղափարները միշտ ապականել են ու փչացել են. հիմա մենք լավ գաղափարին որեւէ կերպ չենք կարողանում աջակցել»: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ ԱԺ-ում պետք է խոսել բնակիչների մասին, այլ ոչ թե տան որակումներ. «Մենք հաջող պատմություններ ունենք. եթե ուզում եք տեսնել դրանք, ապա մտեք մեր կայքում։ Ես ամեն ինչ կանեմ, որ դրանք ավելի հրապարակային լինեն»։ Կոռուպցիայի կանխարգելման մասին նախագիծը ընդունվեց միաձայն` 92 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ։
