Դուք համայնքների վրա կրասվորդ չեք լուծում. Նաիրա Զոհրաբյան
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկվեց Համայնքների խոշորացման նախագիծը։«Ես գիտեմ, որ ընդունելու եք այս նախագիծը, քանի որ քաղաքական որոշում է դա։ Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են եւ որոշել եք այս նախագծով ձեր թեկնածուների վրա ձեւեք ՏԻՄ-ը։ Մենք այս նախագծում որեւէ տրամաբանություն օպտիմալ կառավարման, չենք տեսնում։ Դուք համայնքների վրա կրասվորդ չեք լուծում»,- այս մասին ասաց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այնուհետև խորհուրդ տվեց հանդիպել գյուղացիների հետ, նրանք այլ առաջարկներ ունեն, նրանք ավելի ճիշտ տրամաբանություն ունեն։
