Հենց այս բարձունքից է, որ պետք է աշխատենք եւ գրավենք քաղաքապետարանի շենքը.Փոստանջյան/տեսանյութ/
Այսօր Երևանի ավագանու առաջին նիստն էր: Տեղեկացրել ենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության խմբակցությունը նիստին չմասնակցեց, փոխարենը` քաղաքապետարանի առջև ամբիոն դրեցին և իրենց նիստը դրսում անցկացրեցին: Հարցին, թե արդյո՞ք բոյկոտելու են բոլոր նիստերը և դրանք դրսում են անցկացնելու, Փոստանջյանը չպատասխանեց, միայն ասաց. «Այսօր մենք արդեն անցկացրինք մեր նիստը, մյուս բոլոր հարցերին հետո կպատասխանենք»: «Հենց այս բարձունքից է, որ պետք է աշխատենք եւ գրավենք քաղաքապետարանի շենքը։ Մենք արդեն գրավել ենք այն եւ մեր աշխատանքի շնորհիվ պետք է ապացուցենք, որ մենք կարող ենք»,ասաց նա:
