Ընտրություններից հրաժարվելուց հինգ պակաս. Փաշինյանի «զապազ» պատրվակները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, որ ի հայտ է եկել, պատվաստանյութերի կիրառումն է, և մենք այսօր կքննարկենք այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում և մեր անելիքները, մասնավորապես՝ պատվաստման քաղաքականությունը, պատվաստանյութերի ձեռքբերման առումով մեր պայմանավորվածությունները, հետագա քայլերը»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որից 172096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Նախարարը նշել է, որ նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա:

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն անձի երկվությամբ է տառապում: Բառացիորեն մեկ օր առաջ այս մարդը նախընտրական այց էր կատարել Արմավիրի մարզ եւ շատ մոտիկից ու սերտ շփվում էր համայնքի բնակիչների հետ, ընդ որում, առանց դիմակ, իսկ այսօր նա համավարակի կանխարգելման նպատակով խորհրդակցություն է հրավիրել: Իսկ իրականում հասկանալի է այս ամենի ենթատեքստը: Իշխանությունը ներքին սոցհարցումներ է իրականացրել եւ պարզել, որ մի շարք մարզերում իրենք ունեն զրո վարկանիշ: Սակայն, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Բացի այդ Փաշինյանն ու իր թիմը մարզային այցելություններ են իրականացնում եւ, ըստ մամուլի, դրանք իրականում այն պատկերը չեն արտահայտում, ինչ Նիկոլ Փաշինյանն է փորձում ներկայացնել՝ մարդաշատ հավաքներ, աղուհացով դիմավորող համայնքի բնակիչներ: Իրականությունն այն է, որ իշխանությունը Երեւանից է իր հետ մարդկանց տանում, դիցուք` Արագածոտնի համայնքում եղել է միջադեպ, երբ Փաշինյանին զոհված զինծառայողի ընտանիքը վռնդել է իր բակից: Ըստ ամենայնի, այս ամենը հաշվի առնելով` Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների որոշումը չեղարկելու հող է նախապատրաստում: Նա, իհարկե, քայլեր անում է ընտրությունների ուղղությամբ, ինչպես անցած շաբաթ խորհրդարանը վերացրեց ռազմական դրության ռեժիմը, բայց երբ հասկանա, որ հնարավոր չէ գնալ ընտրության, ապա հոգ չէ, նորից մի պատրվակով ռազմական դրություն կհայտարարվի:

Այս համատեքստում է պետք դիտարկել նաեւ ընտրակարգի փոփոխության հետ կապված Փաշինյանի հայտարարությունը: Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարելով, որ ընտրությունների գնալու ենք ոչ թե ռեյտինգային, այլ համամասնական ընտրակարգով, նա թերեւս հույս ուներ, որ ընդդիմությունը կբոյկոտի, կհրաժարվի պայմանավորվածությունից, բայց փաստն այն է, որ ընդդիմությունը չգնաց այդ քայլին, չի բացառվում, որ Փաշինյանի թիմում բոյկոտեն: Մի խոսքով՝ ամեն օր Փաշինյանը մի պատրվակ է հորինում, որպեսզի չեղարկի ընտրությունները:

Անի Սահակյան

դիտվել է 1432 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am