«Սիրիայում մարտական գործողությունները դադարեցնելու շանս կա». Պուտին
«Սիրիայի իրադրության կարգավորման գործում հուսադրող պահեր են հայտնվել, հնարավորություն կա ամրապնդել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը: Վերջին ժամանակներս սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում հուսադրող պահեր են հայտնվել, դա ուղղակիորեն կապված է Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջնորդությամբ մի շարք կանոնավոր միջազգային հանդիպումների գործարկման հետ»,-այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովում: «Դրանց կարեւորագույն ձեռքբերումը կառավարական զորքերի եւ զինված ընդդիմության միջեւ կրակի դադարեցման եւ Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման շուրջ պայմանավորվածություններն են: Այժմ դրա հիման վրա իրական շանս է հայտնվել՝ ամրապնդել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը եւ ազդակ հաղորդել Ժնեւում միջսիրիական բանակցությունների գործընթացին»,-ասել է Պուտինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
