«Պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս». Գալուստ Սահակյան
Ի՞նչ կարող է փոխել երկրում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը հարցին ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանեց.«Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս: Երբ որ հարցերը կպատրաստեք, էն ժամանակ կպատասխանեմ»: Նա հրաժարվեց իր տեսակետը հայտնել ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պե՞տք է սպասել, որ նաև բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն հարցին, Գ.Սահակյանը նույնպես չպատասխանեց: «Նոր պատգամավորներ են եկել, մանր, փոքրիկ էդ հարցերը իրենց տվեք»,- դժգոհեց Սահակյանը:
