Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան.1 մլն դոլարը իմ համար եքա փող ա.Սամվել Ալեքսանյան
«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես չեմ էլ ճանաչում: Մեր դստեր հարսանիքին ոչ մեկ չի եղել, սաղ Հայաստանից են եղել: Թե էդ ՞ով ա գրում, էդ ինֆորմացիան ո՞վ ա տարածում, չեմ իմանում Հարսանիքին 1000 հոգի մարդ ա եղել, թող ասեն` ով ա եղել: Մեր հայ երգիչներն են եղել սաղ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայատարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսնայանը` պատասխանելով հարցին, թե ո՞վ է երգել իր դստեր հարսանիքին: Հարցին` արտասահմանից երգիչ չի՞ եղել, Ս.Ալեքսանյանը պատասխանեց, որ մի երգիչ է եղել, որին իր ընկերն է հրավիրել, բայց անունը չկարողացավ հիշել և օգնության կանչեց իր կողքին գտնվող Նապոլեոն Ազիզյանին: Վերջինս հավաստիացրեց, որ Ալեքսնադր Սերովն է եղել հարսանիքին, այն էլ անվճար է եղել: «Հենց ընենց ընկերս ա բերել ու իրա կողմից»,- կրկնեց Ս.Ալեքսանյանը: Ըստ լուրերի, մոտ 1 մլն դոլար է վճարել Ջասթինին հարցին, Ալեքսանյանը պատասխանեց. «Էդ մի միլիոն դոլարը որ ես երգչին տայի, դրա տեղը արտադրություն կդնեի: Էդ քու համար բան չի, իմ համար եքա փող ա: Մի լավ տրիկոտաժի մի 500-տեղանոց արտադրություն կլինի»: Ս.Ալեքսանյանը հայտարարեց, թե շաքարի գործարանում տեղի ունեցած միջադեպն իրեն չի վերաբերում, օրենքով գողեր էլ իր շրջապատում չկան. «Ես ինչ կապ ունե՞մ»: «Էսի սաղ ձրի տվեցի, հերիք ա, հիմա մի քիչ էլ ջղայնացնեք, 500 եվրո կուզեմ»,- փորձեց բարկանալ Ս.Ալեքսանյանը:
