Ազդարարի ինստիտուտ կներդրվի
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննսիայնի և կառավարության կողմից համատեղ ներկայացված` «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը ԱԺ-ում դրվեց քվեարկության:Օրինագիծն ընդունվեց ձայների` 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ, ինչպես արդեն նշել է Էդմոն Մարուքյանը, իրենք կողմ են քվեարկելու այս օրինագծին, ապա հավելեց, որ հուսով է` Մարուքյանի դիտարկումներից հետո Հանրապետականը չի վախենա և դեմ չի քվեարկի:
