Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բոյկոտը շարունակվում է
Արդեն տեղեկացրել ենք,որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կոնստանտին Օրբելյանը արդեն մեկ ամիս է լծված է թատրոնի հին կադրերից ազատվելու գործին: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Օրբելյանն աշխատանքից ազատել է գրեթե տասնյակի հասնող աշխատակիցների: Ժամանակավոր պաշտոնակատարը դա անում է կադրային փոփոխությունների անվան ներքո և ազատվում է լավագույն մասնագետներից : Մեր տեղեկություններով երեկ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։ Ներկայացումը պետք է տեղի ունենար ժամը 19:00-ին, սակայն ներկայացման մասնակիցները բոյկոտել են և բեմ դուրս չեն եկել: Հանդիսատեսը մոտ մեկ ժամ նստած է մնացել՝սպասելով ներկայացման մեկնարկին,սակայն ավելի ուշ տեղեկացրել են,որ ներկայացումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Այդ ընթացքում բոյկոտող արտիստներն ու աշխատակիցները դրսում սպասել են տնօրինությանը,հանդիպելու և պարզաբանումներ ստանալու համար,սակայն ՝ապարդյուն: Այնուհետև ներկայացումը տապալած արտիստներին հորդորել են բացատրագիր գրել ներ, սակայն արտիստներն անդդվելի են մնացել: Մեր ունեցած տեղեկություններով այժմ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,ով հանդիպում է կազմակերպել տնօրենի և աշխատակիցերի միջև:
