Տեր-Պետրոսյանի պայմանը՝ չորս նախագահներին

Մարտ 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մեկ օր առաջ՝ մարտի 25-ին, հանդիպել են: Ֆեյսուքյան իր էջում այդ մասին հայտնեց Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ Ըստ Մուսինյանի՝ նախկին նախագահները քննարկել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Ավելի ուշ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, վերահաստատեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: «Թե´Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական», ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպման դրդապատճառը, պարզ է, որ արցախյան հարցն է, և առհասարակ, այն իրավիճակը, որում հայտնվել են այսօր Հայաստանն ու Արցախը:

Եթե Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի կողմից Հայաստանի գործող իշխանությունների վերաբերյալ հստակ դիրքորոշումներ չեն հնչել, ապա Հայաստանի երեք նախկին ղեկավարների դիրքորոշումներն ակնհայտ են՝ նրանք Փաշինյանին համարում են չարիք: Նույնիսկ, Տեր-Պետրոսյանը, որին շատերը համարում են Փաշինյանի քաղաքական «կնքահայր»՝ Փաշինյանին վերջերս մի առիթով՝ «պատուհաս» անվանեց:

Ավելին, կեղծ են այն «գնահատականները», թե Փաշինյանի այսօրվա գործունեությունը՝ «Տեր-Պետրոսյանի սրտով է», կամ՝ նա «Տեր-Պետրոսյանի» ծրագիրն է իրագործում: Սա նեղ-քարոզչական մի հնարք է, որը հրապարակ նետողները լավ չեն ճանաչում Տեր-Պետրոսյանին և իրապես չգիտեն, որ նա չի ներում իր անձի հանդեպ դավաճանությունները, իսկ Փաշինյանի նման մի քանի առիթ տվել է: ՀԱԿ-ից «օտարանալու» և իր խմբագրած թերթում «Հայկական ժամանակ»-ում մոտավորապես 10 տարի առաջ Տեր-Պետրոսյանի վերաբերյալ քննադատական լավաշ հոդվածները դրա վկայությունն էին:

Ավելին՝ կան հավաստի տեղեկություններ, որ Փաշինյանի «թավշյա» հեղափոխությունից հետո Տեր-Պետրոսյան-Փաշինյան շփումներ չեն եղել, և այդպիսիք չէին կարող լինել, եթե անգամ Փաշինյանն ունենար նման մտադրություն: Այսինքն, եթե ՀԱԿ-ի՝ ընդդիմադիր շրջանում Տեր-Պետրոսյանն ուներ իրեն հատուկ քամահրական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի նողկանք է նա զգացել՝ Փաշինյանի ՀԱԿ-ից պոկվելու ու ՀՀ առաջին նախագահին իր խմբագրած թերթով քննադատելու արդյունքում:

Ինչևէ, «Hayeli.am»-ի տեղեկություններով՝ հինգ նախագահների հանդիպումը սկսելուց առաջ Տեր-Պետրոսյանն, այսպես ասած, պայման է դրել մյուս նախկին նախագահների առաջ՝ նախքան քննարկումը սկսելը: Տեր-Պետրոսյանն ասել է. «Եկեք պայմանավորվենք, որ այդ թյուրիմացության, տգետին չեք կապում ինձ հետ, նրա նկատմամբ՝ իմ ազդեցության վերաբերյալ կեղծիքներին վերջ է տրվում», նկատի ունենալով՝ «Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի ծրագիրն է իրականացնում» որոշ քարոզիչների խոսակցությունները ու նրանց լրատվականների կողմից այդ թեման հետևողականորեն «ծամելը»:

Այսինքն, հստակ է, որ Հայաստանն այսօր այնպիսի ծանր դրության, ճահճի մեջ է հայտնվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մի կողմ են դնում մեկ տասնամյակից ավելի տևած քաղաքական հակառակորդի իրենց կարգավիճակը: Հիշեցնենք, որ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սկսվեց համառ պայքար նրա թիմի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, որը տևեց 10 տարի: Այնուհետև Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բազմամյա քաղաքական հակառակորդներ դարձան՝ հատկապես 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած Մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո։

Ուրեմն, այսօր, այն աստիճան Հայաստանի ներկայիս վիճակը սարսափելի է, որ այս գործիչները, նստում են մի սեղանի շուրջ ու քննարկում հայաստանյան ու արցախյան իրադրությունը:

Նկատենք, որ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների տեղի ունեցած հանդիպումը երկրորդն է, առաջինը կայացել էր պատերազմի օրերին: Այժմ, փաստորեն, սա դառնում է մի աննախադեպ ֆորմատ՝ հետպատերազմյան փուլում և դա միայն պետք է ողջունել որպես փաստ:

Ի դեպ, նախքան 2020թ. հոկտեմբերի հանդիպումը, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային հանդիպումը եղել էր ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 9-ին։ Իսկ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը տարիներ շարունակ չէին հանդիպել, նրանց վերջին հանդիպումը 1998-ին էր, երբ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը ներկա գտնվեց նաև Տեր-Պետրոսյանը։

Ակնհայտ է, որ եթե Տեր-Պետրոսյան-Քոչարյան մակարդակում շփումներ երկրորդ նախագահի իշխանավարման տարիներին չեն եղել, ապա Սերժ Սարգսյանի կողմից որոշակի ժամանակվանից ՀԱԿ-ի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ձևավորվեց. ընդդիմադիր քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, ՀԱԿ-ին թույլ տրվեցին բողոքի ցույցեր ու հանրահավաքներ իրականացնել «Ազատության» հրապարակում, իսկ ավելի ուշ՝ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր բուրժուադեմոկրատական հեղափոխության կոնցեպտով: Այսինքն, Սերժ Սարգսյանի կողմից Տեր-Պետրոսյանը արժանացավ բավական բարեհաճ վերաբերմունքի, և ըստ տարբեր շրջանակներից շրջանառվող տեղեկությունների՝ այդ աջակցությունն արտահայտվել է նաև ֆինանսականով:

Ինչևէ, Տեր-Պետրոսյանը, որը չի թաքցրել իր պատկերացումները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, 1997թ. գրել է իր հանրահայտ՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը», հոդվածը, և նա Հայաստանի հարևանների հետ խաղաղ ապրելու կողմնակից է եղել, նույնիսկ նրա համար Փաշինյանի այսօրվա կապիտույլացիոն, Հայաստանն ու Արցախը կործանած կեցվածքը չի կարող ընդունելի լինել և միանգամայն հստակ է, որ նա ևս Փաշինյանին համարում է դավաճան:

Իսկ ընդհանուր առմամբ՝ հինգ նախկին նախագահների հանդիպումը, վատ չէր լինի, եթե դառնար Հայաստանի համար ստեղծված ծանր ու բարդ իրավիճակից ելքի վերաբերյալ հստակ ձևակերպումների մի հարթակ: Հինգ նախագահների առաջարկությունները, պահանջները կարող են դառնալ հրապարակային, միասնական: Սա այն դաշտն է, որտեղ հանդես են գալիս նախագահներ, որոնց իշխանության տարիներին ըստ ժամանակագրության՝ հայկական կողմը հողեր է ազատագրել, պատերազմ հաղթել, բանակցային գործընթացում Արցախի ինքնորոշման ու կարգավիճակի հարցն է դրվել բանակցությունների սեղանին: Այսինքն՝ Հայաստանի ու Արցախի համար նախկին նախագահների ֆորմատը կարող է արդյունավետ լինել՝ եթե նրանք հանդես գան նաև հրապարակային հայտարարությունների, պահանջների, առաջարկների տեսքով:

Հակառակ դեպքում այդ հանդիպումները կվերածվեն սովորական՝ նախկինների փակ հավաքի, որոնք ըստ անհրաժեշտության հանդիպում են, երկրի վերաբերյալ քննարկումներ են անցկացնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 13932 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am