Թուրքական պլան՝ հազարավոր զոհերի վրայով

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ 3 անգամ խուսափեց ուղիղ պատասխանելուց հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ։

Պետրոս Ղազարյանն ասում է․ «Տեսեք, մենք տեսանք, թե թուրքերն ինչպես օգնեցին Ադրբեջանին, և եղավ այն, ինչ եղավ։ Ճիշտ է, հիմա նրանց հռետորաբանությունը փոխվել է, բայց ես ինչքան հասկանում եմ, մեր անվտանգության կոնցեպտը դրանից չի փոխվել։ Չի փոխվել չէ՞, մենք Թուրքիան համարում ենք թշնամի պետություն։ Այդպե՞ս է, թե ոչ»։ Ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասում է․ «Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»։

Արմեն Գրիգորյանի պատասխանին զուգահեռ Պետրոս Ղազարյանը ևս մեկ անգամ է նույն հարցադրումն անում, թե արդյոք մենք Թուրքիային թշնամի պետություն համարում ենք։ Արմեն Գրիգորյանի պատասխանից հետո Պետրոս Ղազարյանն արդեն երրորդ անգամ է անում հարցադրումը․«Այսինքն՝ Թուրքիան էլ թշնամի պետություն չի՞»։ Սրան ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասում է․ «Նայեք, միանշանակ պնդել, որ որևիցե վտանգ չի գալիս Թուրքիայից սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործընթացները նաև այլ հնարավորություններ են տալիս»։

Եթե այս հայտարարությունները մենք լսեինք պատերազմում հաղթանակ տարած, թշնամուն խաղաղություն պարտադրած Հայաստանի որևէ ղեկավարի կողմից, ապա, իսկապես, այդ մասին կարել էի մտածել, որ ի վերջո, Հայաստանն իր հարևանների հետ մի օր պետք է հարևանություն անի:

Բայց այսօրվա իրողություններն ինչպիսի՞ն են...

Փաշինյանի «թավշյա» կառավարությունը պատերազմում կապիտուլյացիայի է տարել երկիրը, Հայաստանն այսօր որպես բանակցային կողմ նույնիսկ իր դիրքորոշումները չի կարողանում առաջ տանել: Հայաստանն, իրականում, չունի դաշնակիցներ, ավելին՝ գործընկեր պետություններ: Այսինքն՝ մեկուսացած պետություն է դարձել:
Ու այս պայմաններում, փաստորեն, Փաշինյանի իշխանությունը միակ ելքը տեսնում է Թուրքիայի «գիրկը» նետվելու մե՞ջ...

ԱԽ քարտուղարն ասում է. «Մենք պետք է մոտեցում շտկենք»։

Ո՞ւմ մոտեցումը: Կապիտուլյանտ Փաշինյանի կառավարությա՞ն: Դա արդեն բոլորի համար պարզ է:

Իսկ Թուրքիայի մոտեցումն ինչպիսի՞ն է այսօր: Գոյություն ունի հարևան մի երկիր, որը ողջ տարածաշրջանում վարում է ագրեսիվ քաղաքականություն, ավելին՝ թուրքական վտանգի մասին փաստում են բոլորը, նույնիսկ՝ գերտերություն Ռուսաստանի փորձագետները:

Ու հանկարծ Հայաստանում իշխող թիմը որոշեց, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանը մոտեցումը պետք է փոխի՞... Իսկ Թուրքիայի «եղբայրական» Ադրբեջանի նախագահի հայտարարությունները «Զանգեզուրն ու Երևանը գրավելու» վերաբերյալ ևս այդ «մոտեցումների» շարքի՞ց են...

Բացի այդ, մեկ այլ կարևոր հանգամանք: ԱԽՔ-ը, փաստորեն, «նոր մոտեցման» մասին ազդարարում է ապրիլի 24-ին ընդառաջ, երբ սկսել է թեժանալ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության մասին հիշատակման թեման:

Այսինքն, թրքահաճո հայտարարություններով, կարծես, Հայաստանն իր հերթին ազդակ է ուղարկում՝ «մենք ուզում ենք բարիշել»:

Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը հնարավոր է, որ վարում է գաղտնի, գուցե միջնորդավորված բանակցություններ թուրքական կողմի հետ: Այսպիսի ընթացքը բոլորովին էլ չի կարելի բացառել, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իշխանական թիմի կողմից վստահաբար ոչ պատահական հայտարարությունները:

Իսկ ամենակարևոր եզրահանգումը սա է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն անելու համար, այսքան զրկանք, զո՞հ էր պետք Փաշինյանի «թավշյա» իշխանությանը: Եթե այդքան ժողովրդից «գաղտնիք չունեցող» էր՝ ի՞նչն էր խանգարում, որպեսզի Փաշինյանը «հեղափոխությունից» հետո հայտարարեր՝ «ժողովուրդ, ես եկել եմ իշխանության, որպեսի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեմ՝ Արցախի կորստի գնով»: Այսքան զոհերի գնով՝ սա չէ՞ր Փաշինյանի պլանը...

Արդեն պլանը հստակ երևում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2081 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am