«Սասնա ծռեր»-ի 18 անդամներին դատող դատավորը հայտնի է
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործը կրկին մակագրվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված 18 մեղադրյալների նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, քրեական գործն ուղարկվել է էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
