Սարիբեկ Սուքիասյան. Պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար
«Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է բանկային ոլորտում այժմ տիրող իրավիճակին: «Շուկայում մրցակցությունը շատ է սրվել: Պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Արդյունքում առավելություն են ձեռք բերում այն բանկերը, որոնք ավելի մատչելի ռեսուրսներ ունեն և ավելի ճկուն են ներկայիս մրցակցության պայմաններում: Իհարկե, հաջողությունն ուղեկցելու է նրանց, ովքեր արժևորում են հաճախորդի դերը. լավ բանկին լավ հաճախորդ է անհրաժեշտ, իսկ լավ հաճախորդին` լավ բանկ» - ասել է նա: Սուքիասյանը «Հայէկոնոմբանկի» հաջողությունները պայմանավորել է մի շարք գործոններով: «Մենք ավանդաբար առաջնորդվում ենք կորպորատիվ կառավարման հիմունքներով` խոշոր և փոքր բաժնետերերի իրավունքների հավասարությամբ և պաշտպանությամբ, գործունեության թափանցիկությամբ, շահագրգիռ անձանց մասնակցությամբ ընկերության կառավարմանը», - ասել է նա: Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
