Իշխան Զաքարյանն աննախանձելի վիճակում է
Նոր խորհրդարանն արդեն 3-րդ անգամ արտահերթ նիստ է հրավիրում, սակայն «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը չի ներկայանում աշխատանքի: Կարծես, նրա «դարդերը» քիչ էին, մեկն էլ ավելացավ. կնոջը՝ Գայանե Սողոմոնյանին ազատեցին աշխատանքից. գրել է «Իրատես»-ը:
«Երդում չկերած, աշխատասենյակի համար կռիվ չտված Իշխան Զաքարյանը, պարզվում է, ԱԺ-ն այնքան էլ չի սիրում: ՎՊ նախագահ եղած տարիներին սեփական հաշվետվությունը խորհրդարանին հիմնականում ներկայացնելու էլ գալիս նրա տեղակալը, հիմա էլ օրենսդրական գործունեությամբ չի ցանկանում զբաղվել: Զարմանալի ու զավեշտալի իրավիճակ է. Եթե խորհրդարանում լինելու ցանկություն չուներ, ինչու էր մանդատակռիվ տալիս:
Աննախանձելի վիճակում է նախկին պաշտոնյան, չգիտի՝ մնա պատգամավոր ու խորհրդարանի երես չտեսնի, թե մանդատը վայր դնի ու հեռու մնա քաղաքականությունից: Իսկ մտորումների համար նա ԱԺ-ում անգամ սեփական սենյակ չունի. Իշխան Զաքարյանի անունով դեռ սենյակ դեռ հատկացված չէ: Երևի ԱԺ-ն էլ է բոլոր հաշիվները փակել ՎՊ նախկին ղեկավարի հետ», - հավելել է թերթը:
