«Երկիր Ծիրանին» նիստ է անցկացնում հենց քաղաքապետարանի բակում.Ուղիղ
Երեւանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ քաղաքապետարանի բակում հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք նիստ են անցկացնում հենց քաղաքապետարանի բակում: Զարուհի Փոստանջյանն այժմ մամուլի ասուլիսով է հանդես գալիս քաղաքապետարանի դիմաց: Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթեր է ապահովել, որը վերանագրել է «Երեւանի քաղաքապետարանի գրավման առաջին օր»:
