Նիկոլ Փաշինյանը փուռը չի տալիս. երկար ճանապարհ ունի անցնելու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի դեմ հարուցված քրգործով ՀՀ վարչապետ Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանին առնչվող դեպքով ԱԱԾ–ում քրգործի հարուցումը մերժվել է։ Մարտի 10-ին մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որում երևում է, որ Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը։ Տեսանյութում տեսանելի է, որ գործով քննիչ Արթուր Այվազյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ է ստանում Վարդապետյանից, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Մարտի 17-ին Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանին հրավիրել էին ԱԱԾ՝` Աննա Վարդապետյանի գործով բացատրություն տալու։
Դրանից հետո Մակինյանը նշեց, որ վարչապետի օգնականի դեպքով Ռուսաստանի իրավապահներին կդիմի, եթե այստեղ գործին ընթացք չտրվի։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):
Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։
Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է:

Իրավական նորմալ երկրում Աննա Վարդապետյանի դեմ ոչ միայն քրեական գործ կհարուցվեր, այլ վաղուց նա պետք է հայտնվեր ճաղերի ետեւում՝ քննչական մարմիններին ուղղորդելու, նրանց աշխատանքներին միջամտելու համար: Սակայն Նիկոլ Փաշինյանը , միանշանակ, չի հանձնում իր օգնականին, քանի որ այդ օգնականը կատարում է իր ցուցումներն ու հրահանգները, իսկ եթե չի հանձնում, նշանակում է, դեռ երկար ճանապարհ ունի Աննայի հետ անցնելու: Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկինների դեմ բոլոր աղմկահարույց գործերը կարվել են Աննա Վվարդապետյանի
ցուցումներով եւ ձեռամբ: Եթե հեղափոխությունից հետո էյֆորիայի մթնոլորտում Նիկոլ Փաշինյանն ուշադրություն չէր դարձնում իրավական նյուանսներին եւ հարուցված բոլոր գործերն այդպես էլ <տուշոնկա օպերացիայի> անհաջող ձեւակերպումից վեր չբարձրացան, ապա էյֆորիայի դոզայի նվազելուն պես որոշակի իրավական հիմնավորվածություն էր հարկավոր տալ այդ գործերին, ինչն էլ իր վրա է վերցրել Աննա Վարդապետյանը եւ Փաշինյանի կաբինետում սարքած պատրաստի գործերն ուղղարկել է նախաքննական մարմիններին:
Իր օգնականին փուռը չտալու փաստը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում էլ դեռ հակված է նրա պոտենցիալն օգտագործել:

Անի Սահակյան

դիտվել է 3028 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am