Ֆիրդուսի տոնավաճառը վերացնելու որոշումը գաղտնի է պահվել Երևանի ընտրությունները չհարամելու համար
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված Ֆիրդուսու վաճառականներին աշխատակազմից հայտնեցին, որ իրենք կապ չունեն՝ տոնավաճառը վերացնելու որոշումն ընդունել է քաղաքապետարանը։ Սակայն տեղեկացանք, որ որոշումն ընդունվել է կառավարության առաջարկով։ Ապրիլի 22-ին առաջարկը կառավարությունն ուղարկել է քաղաքապետարան, սակայն գաղտնի են պահել Երևանի ընտրությունները չհարամելու համար»։
