Հովիկ Աբրահամյանի որդին հերքում է, որ իրենց բարեկամներն արտագաղթում են
«Իրավունք»-ը գրում է.Օրեր առաջ թերթերից մեկը գրել էր, որ նախկին վարչապետ, Հովիկ Աբրահամյանի բոլոր բարեկամներն արտագաղթում են Հայաստանից դեպի Անգլիա։ Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը, «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է. «Ընդհանրապես նման բան չկա։ Ես ուղղակի զարմանում եմ՝ որտեղից այս տեղեկությունները։ Օրինակ էլ անգամ չկա»:
