‹‹Ի՞նչ կապ ունի «Մոսկովյան 8» համատիրության 7 քմ-անոց տարածքի հետ Միքայել Մելքումյանը››. տեսանյութ
Օրերս տեղեկացրել էինք՝ Մաշտոցի 48 և Մոսկովյան 8 շենքերի բնակիչները պնդում են, որ համատիրության նախկին նախագահ Ալեքսան Գալստյան հինգ տարի առաջ բնակիչներից թաքուն Երևանի քաղաքապետարանի միջոցով «Մոսկովյան 8» համատիրության 7 քմ-անոց տարածքը աճուրդի է ներկայացրել և դարձել այդ տարածքի սեփականատերը: Սակայն բնակիչներն այն կարծիքին են, որ Ալեքսան Գալստյան հիմա էլ մտադիր է տարածքը վաճառել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին: Վերջինս նախորդ տարի եկել է համատիրության տարածք, ծանոթացել պայմաններին, այն ձեռք բերելու հետաքրքրություն ցուցաբերել։ Ծառուկյան դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պարզաբանում է: Մանրամասները տեսանյութում.
