Ալբերտ Բազեյան. «Պատերազմը հանկարծակի չի սկսվում»

«Փաստ» օրաթերթը զրուցել է «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ: Պարոն Բազեյան, վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները պատերազմի վերսկսման հավանականության մասին, նաեւ Միջազգային ճգնաժամային խումբն է այդ առթիվ զեկույց պատրաստել: Որպես պատերազմով անցած մարդ, նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք: Չեմ կարծում, որ պատերազմը մոտ է: Չեմ կիսում այդ կարծիքը: Նույն վիճակն է, ինչ տարիներ շարունակ եղել է, առանձնահատուկ բան չկա: Պատերազմը հանկարծակի չի սկսվում, զինաշարժ պետք է լինի, զորքերի տեղաշարժ պետք է լինի: Սակայն մենք տեսանք, որ ապրիլյան պատերազմը գոնե հայկական կողմի համար հանկարծակի սկսվեց: Ապրիլյան քառօրյան լիարժեք պատերազմ չէր, դա ընդամենը մի քիչ ավելի սուր բախում էր, քան մնացած տարիներին եղել էր: Ամեն դեպքում, դա քառօրյա պատերազմ էր, եւ մենք բավական շատ զոհեր ունեցանք: Կարծում եք, մենք հիմա ավելի պատրաստվա՞ծ ենք, քան ապրիլյան պատերազմի ժամանակ: Այո, իհարկե: Ես առանձնահատուկ մասնակցություն չեմ ունենում, բայց հետեւում եմ իրավիճակին, հետեւում եմ գնահատականներին, արված գործերին, կարծում եմ ավելի պատրաստված ենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես ինքս ի վիճակի չէի գնալու, բայց որոշակի կազմակերպչական հարցերով զբաղվել եմ, իսկ «Նիկոլ Դուման» ջոկատի տղաները գնացել էին տարբեր տեղեր: Պարոն Բազեյան, չե՞ք կարծում, որ Ձեր վերադարձի պահանջը կա հասարակական եւ քաղաքական դաշտ գալու: Ուզո՞ւմ եք վերադառնալ: Շնորհակալություն, բայց քաղաքական գործունեության վերադառնալու ցանկություն չունեմ, իսկ հասարակական..., բոլորս էլ որոշակի պարտավորություններ ունենք մեր հասարակության, մեր քաղաքացիների հանդեպ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am