Կրճատումների սիրահար նոր աշխատակազմի ղեկավարը
Երկու օր առաջ պարզ դարձավ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար: Ով է կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը: 2016 թ. սեպտեմբերի 29-ից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալն էր: Սակայն նա բոլորովին էլ պատահական մարդ չէ. հայտնի է, որ վերջինս 1997-1998թթ. աշխատել է «Հայգազարդ» պետական կոնցեռնում որպես արտաքին կապերի վարչության իրավաբան, 1998-2011թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում զբաղեցրել է արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ պաշտոնները: Պարզվում է Կարեն Կարապետյանի՝Երևանի քաղաքապետ եղած ժամանակ Վահե Ստեփանյանը կրկին զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:Ինչով է աչքի ընկել այն ժամանակ Վահե Ստեփանյանը:Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքի անցնելուց անմիջապես հետո վերջինս զբաղվել է աշխատակիցների կրճատման գործով: Սակայն հետագայում պարզվել է,որ աշխատողների թիվն ուռճացված է:Այստեղ էլ աշխատել է հայավարի գործելաոճը: Հին աշխատակիցներին ազատելուց հետո աշխատանքի են տեղավորվել մտերիմներն ու բարեկամները:
