Բոյկոտ և սկանդալ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կոնստանտին Օրբելյանը արդեն մեկ ամիս է լծված է թատրոնի հին կադրերից ազատվելու գործին: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Օրբելյանն աշխատանքից ազատել է գրեթե տասնյակի հասնող աշխատակիցների: Ժամանակավոր պաշտոնակատարը դա անում է կադրային փոփոխությունների անվան ներքո և ազատվում է լավագույն մասնագետներից : Մեր տեղեկություններով այսօր էլ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։ Ներկայացումը պետք է տեղի ունենար ժամը 19:00-ին, սակայն ներկայացման մասնակիցները բոյկոտել են և բեմ դուրս չեն եկել:
