«Շախ» Պուտինին ու Ալիևին` Ղարաբաղով

Սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն. «Մոսկվան և Երևանը իրական վտանգ են հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար»: Կիևում իր ուկրաինացի պաշտոնակից Արսենի Յացենյուկի հետ համատեղ ասուլիսում Դավութօղլուն նշել է. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգված է այն աջակցության պատճառով, որ Հայաստանին ցուցաբերում է Ռուսաստանի Դաշնությունը», ու հավելել է, թե վերջին տարիներին Մոսկվան արդեն իսկ նպատակաուղղված կերպով մասնատել է տարածաշրջանի պետություններից մի քանիսը: «Ռուսաստանը խաթարել է երեք պետությունների տարածքային ամբողջականությունը: Դրանք են Ուկրաինան, Սիրիան և Վրաստանը», ասել էր Դավութօղլուն` ակնհայտ զուգահեռներ նշմարելով հատկապես վերջին տարիներին Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև․ «Այն իրադրությունը, որ ժամանակին ստեղծվել էր Վրաստանում` Աբխազիայում, այժմ էլ Ղրիմում է շարունակվում»: Թուրքիայի վարչապետի աղմկահարույց հայտարարություններին Մոսկվայի արձագանքը չուշացավ: Ուկրաինայի և Թուրքիայի վարչապետերի Կիևում կայացած ասուլիսի ավարտից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես եկավ ոչ պակաս կոշտ մի հայտարարությամբ: «Ռուսաստանը և Ադրբեջանը փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական, գործընկերային հարաբերություններ են կառուցում: Թուրքիային չի հաջողվի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սեպ խրել»: «Դավութօղլուն ի վերջո պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը վաղուց արդեն գոյություն չունի: Տարածաշրջանում մեկ պետության գերիշխանությունն այլևս անհնարին է, քանի որ չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է ժամանակակից աշխարհը: Բայց եթե Անկարան այնուհանդերձ որոշել է ստանձնել նոր Օսմանյան կայսրության դերակատարությունը, ապա պետք է հիշեցնել, որ այն տարիներին տարածքային այդ կազմավորումը «Եվրոպայի հիվանդ մարդը» անվանումն էր ստացել», նշել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը: Հետաքրքրականն այն է, որ Դավութօղլուի հայտարարությունները, որոնք միտված էին Ադրբեջանի շահերի պաշտպանությանը, Բաքվում առանձնապես մեծ ոգևորություն չեն առաջացրել: Ադրբեջանի մայրաքաղաքից պաշտոնական որևէ արձագանք չի հնչել: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են միայն արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` The Business Year հանդեսին տված հարցազրույցի այն հատվածը, որում ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշում է․ «Թե՛ Ռուսաստանի և թե՛ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Ադրբեջանում հույս ունենք, որ համատեղ ջանքերով, երկխոսության միջոցով հնարավոր կլինի բարելավել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները»: Այն ժամանակվանից, երբ լարվեցին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, անմիջապես դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարեցին, որ ցանկանում են, որ Թուրքիան ու Ռուսաստանը հաշտվեն, քանի որ երկուսն էլ բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ այդ լարվածությունը ձեռնտու չէ Ադրբեջանին: Ալիևի հույսը Ղարաբաղի հարցում ոչ Եվրոպան էր, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ, եթե կուզեք` Թուրքիան: Պուտինն էր այն առաջնորդը, որ Ալիևի պատկերացմամբ կարող էր հասնել Ղարաբաղի խնդրի ադրբեջանանպաստ լուծման: Բայց հիմա, կարծես, խառնվում են Ալիևի խաղաքարտերը... Պուտինն ու Էրդողանը անհաշտ պայքար են մղում միմյանց դեմ Սիրիայում, իսկ Դավութօղլուն հանկարծ Ռուսաստանին Ադրբեջանի տարածքային ամբողջականության սպառնալիք է ներկայացնում: Պաշտոնական Անկարայի այս հայտարարությանը կամ Բաքուն պետք է արձագանքի, որևէ կերպ մեկնաբանի, կամ էլ, եթե շարունակի լռությունը, այդ լռությունը չեն հասկանա ո՛չ Մոսկվան, ո՛չ Անկարան: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գժտված Թուրքիան ու Ռուսաստանը Ադրբեջանին փորձում են իրենց կողմը քաշել ու այդ հարցում կպնում են ամենացավոտ խնդրին` Ղարաբաղի խնդրին: Ալիևն իսկապես, ծանր վիճակում է հայտնվել երկու բարեկամական երկրների միջև: Բայց իրավիճակը պակաս մտահոգիչ չէ նաև հայկական կողմի համար: Ըստ էության, Թուրքիան Ռուսաստանին ու Հայաստանին միասին է դիտարկում որպես «եղբայրական Ադրբեջանի» սպառնալիք այն ժամանակ, երբ անհաշտ պայքար է մղվում Սիրիայում, իսկ Թուրքիան ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ: Թամար Բագրատունի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am