Հետպատերազմական ռելաքս. Փաշինյանը թուլացել եւ հաճույք է ստանում

Նիկոլ Փաշինյանը հետպատերազմական ռելաքսի մեջ է. նա սկզբում նա փախչում էր, իսկ հիմա թուլանում եւ հաճույք է ստանում: Դիպուկահարների ուղեկցությամբ հերթական անգամ խորհրդարան հարցուպատասխանի եկած Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ էր բերել ընդդիմադիր գործընկերների, ավելի ճիշտ՝ դաշնակիցների համար: Նա հայտարարեց, որ արտահերթ իրենց քայլը որոշում է կայացրել արտահերթ ընտրությունների հնալ փակ համամասնական ընտրակարգով:
«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, սակայն բոլոր քննարկումների ժամանակ հարց եմ ուղղել ընդդիմադիրներին, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ։ Ըստ էության, արձանագրել ենք, որ ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն այս հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության որոշմանը։ Մենք էլ արտախորհդրարանական գործընկերների հետ քննարկումներից ելնելով ենք նման որոշում կայացրել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ԼՀԿ–ի և ԲՀԿ–ի հետ հանդիպումների ժամանակ արձանագրվել է, որ նրանք դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը։ Այսինքն` ասվել է, որ կողմ չեն քվեարկելու, սակայն դեմ էլ չեն լինելու։
Ինչ վերաբերում է ընտրություններ անցկացնել-չանցկացնելուն, Փաշինյանը նշեց` արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում։ Դրանք, ըստ վարչապետի, ձեռք են բերվել ՀՀ նախագահի, ԲՀԿ–ի, ԼՀԿ–ի ղեկավարների, նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում։

Ինչպես ասում են՝ Փաշինյանը մատ է անում բոլոր նրանց, ովքեր հույս ունեին, որ ընտրությունները կայանալու են ռեյտինգային ընտրակարգով, իսկ պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը այդքան ռեյտինգայիններ չունի, որեւէ մեկը չի մտնի այդ խարանի տակ, հողատու, հայրենիք հանձնած իշխանության ցուցակով չի առաջադրվի եւ ընտրություններով իշխանությունը միգուցե նաեւ հեռանա: Հատկապես ռեյտինգայինով ընտրություններին մասնակցելու հեռանկարով ոգեւորված էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը,թերեւս այդ պատճառով նա տվեց իր համաձայնությունը եւ արտահերթ ընտրությունների շուրջ պայմանավորվածության եկան: Սակայն իչպես ասում են՝ նրանց քիչ է, եթե 44-օրյա պատերազմից եւ խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ պետության ղեկավար, ապա նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ:
Միայն թե չասեն, որ պայքարեցին փողոցում, իսկ Փաշինյանը հեռացավ, եթե բոլորն իրենց ջանքերը համատեղեին, ապա Փաշինյանն այսօր աստված գիտե, թե ուր կլիներ: Համենայն դեպս չէր շարունակի խրոնիկ ստերը: ․Նա այսօր ՍՈՒ-30-ի հրթիռների մասով հերթական շիլաշփոթը սարքեց, ասաց, թե չի ստել անցած տարի, երբ ասել է, որ ՍՈՒ-երը վարժական թռիչներ են իրականացրել, մինչդեռ օրերս Արագածոտնում հայտարարեց, թե չեն հասցրել հրթիռներն առնել.
«ՍՈՒ-30» ինքնաթիռները ՀՀ են եկել 2020թ․ մայիսին եւ այո, իրականացրել են վարժական թռիչքներ եւ օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում ՀՀ-ում արդեն իսկ եղած են եղել զինանոցում։ Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման-չօգտագործման հետ կապված որոշումները կայացվել են ըստ այդմ, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Այն, ինչ ասել եմ, եւ ինչ նախկինում եմ հայտարարել, մեկը մյուսին չեն հակասում։ Ցավոք, պատերազմի ընթացքում չէինք հասցրել ձեռքբերել բոլոր անհրաժեշտ հրթիռները, որոնք «ՍՈՒ-30»-ին հնարավորություն կտային կիրառվել իր նշանակությամբ եւ հզորությամբ»։

Ի դեպ, Փաշինյանն այսօր թզբեխ էր ֆռռացնում խորհրդարանում , հետաքրքիր է՝ արդյոք նա կապկում է թուրքական փաշաների նախասիրությունները, թե ցույց է տալիս, որ գողական է գնում : Մի բան ակնհայտ է, որ կառավարությունում կատարյալ բարդակ է, ում խելքին ինչ փչում է, այն էլ անում է ու խոսում: Օրինակ մինչ Հայաստանը տնտեսական ճգնաժամի առջեւ է, Փաշինյանի առաքիչ եւ անմեղսունակ նախարար Վահան Քերոբյանը պարծենում էր, որ ամեն օր էլ 3-4 միլիարդ դրամի ներդրում անողներ կան: Մինչ Հակոբ Արշակյանը խորհրդարանի միջանցքներում ներողություն էր խնդրում լրագրող Փայլակ Ֆահրադյանից, Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Հայաստանում չկա իշխանություն, որը լրագրողներ կծեծի, լրագրողներին կճնշի: Ինչպես կասեր Փաշինյանի հոգեւոր հայրը՝ սա մանկապարտեզ էլ չէ, սա խենթանոց է:

Անի Սահակյան

դիտվել է 4697 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am