Նիկոլ Փաշինյանի եւ իր քայլիկների բեսպրեդելը

Նիկոլ Փաշինյանի եւ իր ստրուկների բեսպրեդելը շարունակվում է: Խորհրդարանն այսօր երկրորդ փորձով Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին։
Երկրորդ փուլ էին անցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։ Գաղտնի քվեարկության արդյունքում Արմեն Հայկյանցի օգտին կողմ է քվեարկել 11, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87 պատգամավոր:
Մինչդեռ քննարկման ընթացքում իր կամային հատկանիշներով աչքի ընկավ գիտնական Արմեն Հայկանցը, ով չերկնչելով իշխանականների հարձակումներից, տեղի չտվեց նրանց ագրեսիային եւ մնաց ԱԺ կանոնակարգ օրենքի սահմանած կանոների տիրույթում՝ չմտնելով նրանց հետ քաղաքական դեբատի մեջ: Իսկ իմքայականների տրամադրվածությունից ակնհայտ էր, որ Հայկանցից փորձում էին ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյան ստանալ: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 4-ին ԱԺ-ն քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորների հարցը, ավելի ճիշտ քննարկումը վերածեց Վարդազարյանի խարազանման ցերեկույթի եւ վերջում դեմարշ անելով ԲԴԽ նախագահի դեմ չընտրեց դատավոր: «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ իր վերաբերմունքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հանդեպ:
Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին Վարդազարյանը կոչով դիմել էր դատավորներին՝ հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։

Այսօրվա նիստում իմքայլական ուսապարկերը փորձեցին Վարդազարյանի օրինակով նեղը գցել Հայկանցին, նրան հիշեցնել իր անցյալի շփումների եւ համակրանքների մասին, նախկինների հետ ունեցած հարաբերությունների մասին, բայց թեկնածուն անդրդվելի մնաց՝ ուսապարկերին հիշեցնելով, որ երկրորդ փուլի ժամանակ օրենքն իրենց հարց տալու իրավունք չի տալիս, ուստի ինքն էլ չի պատասխանում այդ հարցերին: Թվում է, թե հենց այսպիսի պետք է լինի ցանկացած իրավական, դեմոկրատական պետության դատավորը, որը սկզբունքային է, վճռական, ինքնուրույն, ոչ մեկին ոչինչ ապացուցելու խնդիր չունի եւ հավատարիմ է օրենքի տառին, բայց Նիկոլ Փաշինյանի ուսապարկերին, բնականաբար, վնգստացող դատավոր է պետք, հենց այդ պատճառով ՎԴ գործուղեցին իրենց սրտի դատավոր Արսեն Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Մկրտչյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իմ Քայլը նրան ընտրում է , իսկ ինքը գնում է ՎԴ իրականացնելու նրանց պատվերները, պայքարելու կամային դատավորների դեմ: Տեղի ունեցածի զավեշտը, երբ Իմ Քայլը երկու շաբաթ առաջ բոյկոտում է, իսկ այսօր խելոք ընտրում նույն թեկնածուին, միայն այսքանով չի ավարտվում: Նիկոլ Փաշինյանի երեսփոխաններից մեկը՝ Վաղարշակ Հակոբյան անունով ընտրության գաղտնի քվեարկությունից հետո՝ քվեախցիցկից դուրս գալուն պես թերեւս հիշեց, որ մոռացել է լուսանկարել քվեաթերթիկը ու առանց կաշկանդվելու հեռախոսը գրպանից հանելով նորից վերադարձավ քվեախցիկ, որտեղից դուրս գալուց պարզ երևաց, որ հեռախոսը կրկին դնում է գրպանը՝ ապացուցելով, որ նկարել է քվեաթերթիկը: Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ծաղրում է որոշ ուժերի ղազագրերի պրակտիկայի համար: Սա ավելին է, քան ղազագիրը: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը, հավանաբար, ինքնուրույն իրենց կարիքներն էլ իրավունք չունեն հոգալ:

Անի Սահակյան

դիտվել է 3392 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am