«Թենիսի կորտերում է եղել». Մանրամասներ Արմեն Թութունջյանի մահվան դեպքից
Այսօր 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թմբկահար, ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն: Ցավալի լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա ընկեր և գործընկեր ջազմեն Լևոն Մալխասյանը: Նրա խոսքով՝ Արմեն Թութունջյանը որևէ հիվանդությամբ չէր տառապում, հավանաբար, մահը վրա է հասել ինֆարկտի հետևանքով: «Ես քիչ առաջ զանգահարել ու այդ մասին իր որդուց եմ իմացել: Թենիսի կորտերում է եղել: Երևի այս շոգ-կրակին թենիս խաղալն է նպաստել, որ ինքնազգացողությունը վատանա: Բայց մանրամասներին չեմ տիրապետում, նոր եմ իրենց տուն գնում», - տեղեկացրեց Մալխասը: Aysor.am ցավակցում ու համբերություն է մաղթում Արմեն Թութունջյանի ընտանիքի անդամներին և նրա արվեստի հետևորդներին:
