Կեղտոտ «Բաղրամյան» պողոտան, Աբաջյանի «պապիկը», Խաչատուրովի «բիլիարդը», Քոչարյանի «Մեղրին» և Նիկոլի ֆեյք հեղափոխությունը

Նիկոլի նշանակած պաշտոնյան ստել է, կեղծել իրականությունը, հետո ներողություն խնդրել ու թռել։ Այդ ընթացքում ֆեյսբուքահայությունը հասցրել է մի շարք ինտիմ ու «մարդասիրական» ցանկություններ հայտնել այդ պաշտոնյայի, նրա տնեցիքի ու շրջապատի մասին։

Իսկ ի՞նչ էր արել այդ նիկոլական պաշտոնյան։ Նա մի նկար էր տեղադրել, թե բա տեսեք ընդդիմությունն ինչ կեղտոտ է պահել Բաղրամյան պողոտան։ Հետո շատ արագ բացահայտվել է, որ այդ դիշովկա պաշտոնյայի տեղադրած նկարում ոչ թե Բաղրամյան պողոտան է, այլ ուրիշ պետության փողոց։

Ստի առաքյալները

Այս նկարի ու ֆեյսբուքյան գրառման պատմությունը հերթական անգամ բացահայտում է, թե ինչպես են աշխատում արևմտյան վերահսկողության տակ գտնվող ծաղրածուները, որոնց հետո դարձնում են նախագահներ ու վարչապետեր։

Արևմուտքն օգտվում է Գեբելսի տեխնոլոգիաներից, ըստ որի՝ ինչքան մեծ ու լկտի լինի սուտը, այնքան շատ մարդ դրան կհավատա։

Արևմուտքն, օրինակ, Ռուսաստանի դեմ քարոզելու համար երեխայի վիրավոր նկար էր տարածում լրատվամիջոցներով, թե բա տեսեք, թե ինչ է եղել սիրիացի երեխայի հետ ռուսական ռազմատիեզերական ուժերի հարվածներից հետո։ Օրեր անց պարզվեց, որ այդ երեխան իրաքցի է ու իրականում տուժել է ամերիկյան զորքերի գործողություններից։ Բայց դա կարևոր չէր։ Կարևորն էմոցիոնալ առաջին ռեակցիան էր՝ վա՜յ, վո՜ւյ, հասե՜ք, ռուսները երեխեքի են կոտորում․ հերքումն ու ստի բացահայտումն ավելի քիչ սպառող ունի։

Այդ նույն տեխնոլոգիան նիկոլենք էին կիրառում հեղափոխությունից առաջ, հեղափոխության ժամանակ, հեղափոխությունից հետո ու հատկապես պատերազմի ժամանակ։

Նիկոլը միշտ է ստում։ Նրա սուտը սոցիալական ու բոլշևիկյան ուղղվածություն ունի։ Նա քարոզում է հարուստների դեմ ու սիրաշահում աղքատներին, քննադատում է թալանն ու խոստանում այն վերադարձնելուց հետո բաժանել սովածներին, բայց իրականում իր իշխանությունն ամենաթալանչին է, ամենահակաժողովրդականը։ «Հայաստան» հիմնադրամի փողերի լափումը ասվածի վառ ապացույցներից է։

Նիկոլն ասում է, որ սիրում է բոլորին, բայց հազարավոր զոհերի հեղինակ է դարձել։ Այդպես է նա սիրում։

Նիկոլն ասում է, որ բանակին ամենաշատն ինքն է լավ նայել, բայց այդ լավ նայելու արդյունքում մենք ունեցանք կապիտուլյացիա, Արցախի պետականության վերացում ու գրեթե զրոյական վարկանիշով բանակ։ Զինվորները գերության մեջ են հայտնվել Նիկոլի ուղարկած կլուբնիկներն ուտելուց հետո։

Նիկոլական ստերի պոպուրի

2018–ի հեղափոխությունը/իշխանափոխությունը/հեղաշրջումը տեղի ունեցավ՝ շահարկելով մարդկանց արդարացի դժգոհությունները։

Նիկոլը նախորդ իշխանության բաղկացուցիչ մաս էր կազմում՝ հաճախորդ էր, բայց հաջողացրել էր իրեն ներկայացնել որպես թունդ ընդդիմություն։ «Ընդդիմադիր Նիկոլ» նախագիծն ամենամեծ բլեֆն էր։

Նիկոլը հեղափոխությունն արեց ստի մեքենայի օգնությամբ։ Օրինակ՝ բեմ բարձրացավ մի պապիկ, ում ներկայացրեցին որպես ապրիլյան քառօրյայում զոհված Աբաջյանի պապիկ, որը սուտ էր։ Դա կեղծ պապիկ էր։ Բայց այդ պահին քչերը գիտեին դա։ Շատերը կուտը կերան, հուզվեցին, ավելի մերժեցին Սերժին ու ընկան Նիկոլ–Աննա զույգի ճանկերը։

Նիկոլը խաբում էր արագաչափերի, կարմիր գծերի թեմայով։ Դրանից առաջ էլ նույն բանն է արել։ Խաբել է։

Օրինակ՝ ապրիլյան պատերազմի օրերին սրանք տարածում էին, թե բա կռվի ժամանակ գեներալ Խաչատուրովն, իբր, բիլիարդ է խաղացել։ Ուզում էին ցույց տալ, թե բա տեսեք՝ ինչ վատն է Խաչատուրովը։ Պարզ էր, որ դա սուտ է, բայց այդ կուտը ոմանց դուր եկավ և նրանք հավի նման կերան։ Ճակատագրի հեգնանքն այն էր, որ Նիկոլն այս պատերազմի ժամանակ 44 օր ստեց։ Ստեց այնքան, մինչև ադրբեջանցիք մտնեին Շուշի։ Խաչատուրովին մեղադրելով, իբր, զինվորների ճակատագրով չհետաքրքրվելու համար՝ Նիկոլը 5 հազարից ավելի զոհերի հեղինակ դարձավ՝ սառնասրտորեն նրանց ուղարկելով թուրքական բայրաքթարների տակ։

Նիկոլական հայտնի ստերից է նաև «Ռոբերտ Քոչարյանը հանձնում է Մեղրին» հեքիաթը։ Այդ հեքիաթը նա լսել էր իր երբեմնի շեֆ Լևոն Տեր–Պետրոսյանից, դարձրել բերանի ծամոն ու ոռնում էր Մեղրիի թեմայով։ Նիկոլին ոռնալու հարցում ձայնակցում էին Վաղարշակ Հարությունյանը, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը, բեղիկավոր Քոչարյան Անդրանիկը։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ Նիկոլը, պաշտպանության նախարար նշանակված Վաղարշակը, բեղիկովը և Վազգենի եղբայր աշխատողը թղթով հանձնեցին Մեղրիի միջանցքը ու հիմա փրփուրները բերաններին պաշտպանում են Նիկոլի թուրքամետ գիծը։ Այս անբարոյականները պետք է Մեղրիի մի բուռ հողից ուտեն ու վերջ տան իրենց անիմաստ կյանքին, բայց քանի որ թուրքի օգտին աշխատող են, ուստի մնում են։

Նիկոլական ստերը շատ ծանր գին ունեցան մեզ համար։ Գալիս է այդ ստերին վերջ տալու, ստի հեղինակներին գրողի ծոցն ուղարկելու ժամանակը։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 741 անգամ
Լրահոս
Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am