Ռուս դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն պահում են Անկարային

Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում մարտի 19-ին հրապարակվել է Հայաստան գործուղված թղթակից Ֆոստին Վենսանի ևս մեկ հոդված։ «Արմենպրես»–ի փոխանմամբ, լրագրողը հարցազրույցներ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, ինչպես նաև Հայաստանի բնակիչների հետ։

Լրագրողն անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ինչպես նաև այդ համաձայնության շրջանակում 1960 ռուս զինվորի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման նպատակով հինգ տարի ժամկետով տեղակայմանը: Նշվում է, որ ռուս զինվորականները տեղակայվել են նաև Հայաստանի հարավ-արևելքում` Սյունիքում: Ֆոստին Վենսանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի փետրվարի 22-ին արտահայտած այն մտքին, որ Երևանը հակված է 1995թ.-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը երկրի հյուսիս արևմուտքում, և, որ Ռուսաստանը նաև կօգնի բարեփոխել հայկական բանակը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա` ափսոսանքով հավելելով, որ չնայած դրա ակնհայտ լինելուն՝ ամբողջ աշխարհը աչք է փակում այդ հանգամանքի վրա։ Ռուսաստանի դերի կապակցությամբ Արա Այվազյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մեր ավանդական դաշնակիցն է, և նրա շնորհիվ է, որ աղետից խուսափեցինք: Եվ այսօր Ռուսաստանն է, որ թույլ է տալիս խուսափելու նոր լարվածությունից:

ՀՀ ԱԳ նախարարի արձանագրումն, անշուշտ կարևոր է, և վատ չէր լինի, եթե Փաշինյանի իմքայլականներն էլ են երբեմն խոսեին, արտահայատվեին Հայաստանի ու Արցախի թշնամիների գործունեության մասին, որոնց հետ նրանք հարևանություն անելու մտադրություն ունեն, առանց հասկանալու, որ գործ ունենք ամբողջովին այլ Թուրքիայի հետ:

Ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տարածաշրջանային կտրվածքով Թուրքիան գնում է դեպքի զավթողականություն: Այսպես, պարզվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք թուրքական դպրոցական դասագրքերը, որոնք հիմնված են աշխարհիկ վարդապետության վրա, ավելի ու ավելի շատ են շեշտադրում անում կրոնական հասկացությունների վրա, գրում է վերլուծաբան Ջեյմա Դորսը Eurasiareview-ի համար 28 հոդվածների վերլուծության հիման վրա հոդվածում:

Իսրայելական հետազոտական խումբը և բրիտանական Հենրի Ջեքսոն հաստատությունը «Դպրոցական կրթության ոլորտում խաղաղության և մշակութային հանդուրժողականության մոնիթորինգի ինստիտուտի» զեկույցում պնդում են, որ Թուրքիայի ուսումնական ծրագիրը ներառում է հակաամերիկյան և հակահայկական տրամադրություններ, և «համակրում է ԻՊ-ի և Ալ Քաիդայի դրդապատճառներին», շեշտադրում է կատարում բացառապես սունիթական մուսուլմանական ուսմունքներին և այնպիսի առարկաները, ինչպիսին է քրդերենը, փոխարինում է կրոնական դասերով:
Դասագրքերն առաջ են տանում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «թյուրքական աշխարհի գերակայությունը» և թուրքական կամ օսմանյան «աշխարհակարգի իդեալը»: «Կրթությունը երկիրը շարիաթի թիկնոցով փաթաթելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հիմնասյունն է...Կրթության նախարարությունը ճնշում է գործադրում քաղաքացիների վրա` պահպանելու պետական դպրոցներում իսլամական պրակտիկան»,-նշում է թուրք գիտնական Սոներ Չագաթայը: Քննադատները այս միտումը կապում են Էրդողանի իսլամիստական հակումների և «Մուսուլման եղբայրներին» աջակցելու հետ, ովքեր 2013-ին Եգիպտոսից վտարվելուց հետո իրենց տունը գտան Ստամբուլում: Էրդողանի՝ իսլամական գաղափարների գլխավոր պաշտպան հանդիսացող իր տեսակետը նրան մեծ հեղինակություն է բերել մուսուլմանական մեծամասնություն ունեցող տարբեր երկրների փողոցներում:

Հայաստանն այսպիսով, հայտնվել է թուրքական զավթողականության և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների արանքում, և կախված նրանից, թե ինչ հարաբերություններ կունենան Էրդողանն ու Պուտինը, կախված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Իսկ վերջին օրերին լարվածության որոշակի հիմքեր են նկատվում Ռուսաստանի ու Թուրքիայի համար, թեև դրանք առայժմ պաշտոնապես չեն արտահայտվում:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովն Իդլիբում դեէսկալացման գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հրավիրվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական բանակին մեղադրել է կիրակի Իդլիբի դեէսկալացման գոտում Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքում հիվանդանոցի գնդակոծման հետևանքով հինգ խաղաղ բնակիչի մահվան, ինչպես նաև այդ գոտում բնակելի թաղամասի և բեռնատարների ավտոկայանատեղի վրա հարձակման մեջ, ինչի արդյունքում, ինչպես հաղորդվել է, յոթ խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Երխովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան անհանգստություն են հայտնել հարձակումների հաճախականության աճի պատճառով տարածաշրջանում ծագած անվտանգության խնդրի կապակցությամբ: Նշվել է, որ հարձակումները տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում, ինչը սպառնում է կայունությանն ու անվտանգությանն Իդլիբի դեէսկալացման գոտում:

Իսկ ահա ՆԱՏՕ-ում Ռուսաստանին եվրատլանտյան անվտանգության սպառնալիք են համարում: Ռուսաստանի «ագրեսիվ» գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո: «Մենք բախվում ենք աճող սպառնալիքների և համակարգային մրցակցության հետ: Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար, ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով շարունակում է մնալ մշտական սպառնալիք բոլորիս համար: Համառ և ավտորիտար տերությունները, ինչպես նաև ոչ պետական սուբյեկտները մարտահրավեր են նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին, այդ թվում` հիբրիդային և կիբեռսպառնալիքների, նոր տեխնոլոգիաների չարամիտ օգտագործման և այլ ասիմետրիկ սպառնալիքների միջոցով:
Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Բրյուսելում «Անդրատլանտյան կապերի ամրապնդում» թեմայով վեբինարում շեշտել է ՆԱՏՕ-ի շահագրգռության մասին, որ Թուրքիան ալյանսից չհեռանա...

ՆԱՏՕ-ն չափազանց շահագրգռված է, որ Թուրքիան դաշինքից չհեռանա, չնայած Անկարայի հետ ունեցած տարաձայնություններին: «Թուրքիան վաղեմի և արժեքավոր դաշնակից է: Մենք անչափ շահագրգռված ենք, որ նրան ՆԱՏՕ-ում «ամրացնենք»: Եվ մենք կարծում ենք, որ դա նաև Թուրքիայի շահերի շրջանակում է»,- ասել է նա: Բլինքենի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամների միջև տարաձայնություններ կան, սակայն դաշինքը կարող է ավելի ուժեղանալ, եթե դրանք հաղթահարի:

Բլինքենը Թուրքիայի հետ հարաբերություններում գլխավոր խնդիրներից մեկն է անվանել 2017թ. Անկարային Ս-400 ԶԶՀ-ների Մոսկվայի մատակարարումների պայմանագիրը: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է այդ համակարգերը Ռուսաստանից ձեռք բերել: Անկարայի որոշումը հարուցել էր ԱՄՆ և ընդհանուր առմամբ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: Միացյալ Նահանգները չի դադարեցնում փորձերը՝ հասնելու ռուսական ԶՀՀ-ներից Թուրքիայի հրաժարվելուն: Այն հանգամանքով պայմանավորված, որ Թուրքիան չի ենթարկվում ճնշման և չի հրաժարվում Ս-400-ներից, Վաշինգտոնն Անկարային հանեց 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: 2020 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախորդ վարչակազմը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել Ս-400-ների գնման պատճառով:

Այսպես, չնայած տարաձայնություններին՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շահագրգռված են դաշինքում Թուրքիայի ներկայությանը. ՆԱՏՕ-ն համարում է, որ Թուրքիային պետք է պահի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ զրույցի ժամանակ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3637 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են Mercedes-ը և VAZ 2121-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել են․ կան վիրավորներ Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է ««Ամեն ինչ ճշտով է»… Տիգրան Դումիկյան Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Գործընթացի առիթն այն է եղել, որ գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև Բացառիկ շանս ունենք (video) Բելգիան փորձարկում է Նիպա վիրուսի դեմ պատվաստանյութը Ինչո՞ւ են հարկատուները սթրես ապրում ՔՊ-ականների պարգևավճարներից․ «Հրապարակ» Լոռու մարզի Վահագնի գյուղում տուն է այրվել ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հրթիռների վաճառքը Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը․ «Հրապարակ» Առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև Փորձում են «ջրել» պարգևավճարների թեման․ «Հրապարակ» Կոմիտասի պողոտայում բախվել են «VAZ»-ը և «Mercedes-Benz»-ը․ երկու տուժած տեղափոխվել են հիվանդանոց Դիսկոտեկին տժժացել են նաև ռաբիսի տակ․ «Հրապարակ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» ՀՖՖ-ն դեմ է․ «Հրապարակ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Ձեր դպրոցը հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ․ պատմաբան Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է․ Մելիքյան Սուրեն Պապիկյանը խախտել է օրենքը. Զոհրաբյան Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան». Թևանյան Ոնց որ աղանդավորական երգ լինի․ Շպռոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am