Շիրակի նորանշանակ մարզպետը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին: «Հարգելի շիրակցիներ, ինձ համար պատիվ է Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը: Անկասկած մեր առջև ծառացած խնդիրները գիտակցելով եմ այստեղ, բայց վճռականությամբ, որ իմ գիտելիքներն ու փորձը ի նպաստ կդնեմ մարզում տարաբնույթ խնդիրների լուծման համար»,- նշել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Շիրակի մարզպետը ընդգծել է, որ իր աշխատանքն ուղղված է լինելու մարզում տնտեսական վիճակի թեթևացմանը. «Աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների խրախուսումը, տեղական արտադրողներին աջակցելը, այս բոլորը ինձ համար առաջնային ծրագրեր են»,-ասել է Արթուր Խաչատրյանը, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
