Ռուսաստան-Արևմուտք բախում՝ Արցախում. Կփլուզվի միակ հարթակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այսօր և վաղը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում կունենա իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Վաշինգտոնը և Անկարան մի շարք հարցերի շուրջ հակասություններ ունեն, այդ թվում`Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնումը և ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում քրդական զինված խմբավորմանը, որին Թուրքիան բնորոշում է որպես ահաբեկչական:
Բլինկենը կհանդիպի նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ, որի հետ Թուրքիան վիճում է արևելյան միջերկրածովյան ածխաջրածնային ռեսուրսների շուրջ: Հանդիպումը արդյունք է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի ջանքերի, ենթադրվում է, որ Ստոլտենբերգը հորդորել է Բլինկենին հանդիպել ինչպես Չավուշօղլուի, այնպես էլ Դենդիասի հետ`երկու կողմերի բանակցությունները խրախուսելու համար:

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը MSNBC-ին ասել է, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին «ծանր օրեր» են սպասվում, քանի որ երկրները տարաձայնություններ ունեն կարևոր հարցերի շուրջ:

«Մենք այն կարծիքին ենք, որ Ռուսաստանին դժվար օրեր են սպասվում, քանի որ կան հարցեր, որոնց շուրջ մենք խորը տարաձայնություններ ունենք, կան գործողություններ, որոնց պետք է վճռական պատասխան տալ: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Ռուսաստանի հետ կարող ենք աշխատել առանցքային ոլորտներում, այդ թվում`միջուկային ոլորտում, որտեղ մի քանի շաբաթ առաջ հինգ տարի ժամկետով երկարաձգել ենք New START-ը (Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիր)»,- մանրամասնել է նա:
Պատասխանելով լրատվամիջոցի թղթակցի այն հարցին, թե արդյոք Բայդենի խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին սխալ էին ձևակերպված, և արդյոք Պուտինը մարդասպան է, Սալիվանը դրական պատասխան է տվել: Սալիվանը մանրամասնել է, որ Բայդենի խոսքերն ուղղակի հարցի ուղղակի պատասխան են:

Հիշեցնենք՝ մարտի 17-ին ABC հեռուստաընկերությամբ հեռարձակվել է Բայդենի հարցազրույցը, որի ընթացքում ԱՄՆ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը Վլադիմիր Պուտինին համարում է մարդասպան, նշել է՝ «Այո, ես համարում»: Մեկ օր անց Պուտինն արձագանքել էր Բայդենին ծաղրական հայտարարությամբ: «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»,- շեշտել է նա՝ միևնույն ժամանակ առողջություն մաղթելով ԱՄՆ նախագահին:

Բացի այդ, Պուտինն ԱՄՆ նախագահին հրավիրել էր նաև առցանց բանավեճի: Բայդենն ի պատասխան նշել էր, որ Պուտինի հետ կխոսի «ինչ-որ պահի»:

Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ Միացյալ Նահանգները հրաժարվում է մասնակցել քննարկմանը: Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, ինչպես կանխատեսում են վերջին մի քանի օրերին փորձագետները, էլ ավելի կլարվեն:

Ըստ էության, երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը հարաբերություններ չունի ԵՄ-ի հետ որպես կազմակերպություն, քանի որ ոչնչացվել է այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը: Այժմ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են հարվածի տակ:

Աշխարհաքաղաքական տարբեր հարցերից զատ, այստեղ կարևոր է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ռուսաստան-Արևմուտք ներկայիս առճակատման աստիճանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Այսինքն՝ Մոսկվան ի դեմս Վաշինգտոնի և Փարիզի ունի հիմա երկու հակառակորդ, որոնց հետ հանդիսանում է միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Ի դեպ, սա միակ հարթակն էր մնացել, որտեղ Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը, որպես ԵՄ անդամ պետություն, համագործակցում էին:

Արդյոք այս հարթակում էլ կսկսվի առճակատո՞ւմ...

Եթե այո, ապա՝ ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի: Առանց այն էլ Հայաստանում բախվել են արևմտյան ու ռուսաստանյան թևերի կողմնակիցները, հասարակությունն էլ՝ սև ու սպիտակի:

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբում էլ Ռուսաստանն ու Արևմուտքը բախվեն ավելի արտահայտիչ ձևով՝ սա էլ ավելի կսրի իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ դրանից բխող բացասական ու ավելի վտանգավոր հետևանքներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3824 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am