Համանախագահները Հայաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը.Զախարովա(Տեսանյութ)
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան հունիսի 10-ին կայցելեն Հայաստան: Հայաստան այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:Նրանք մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը, նախատեսվում է քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորման արդի հարցեր, ինչպես նաև ապրիլի վերջին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հարցեր», - ամենշաբաթյա ճապազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Համանախագահները այցելելու են Լեռնային Ղարաբաղ:Մեկ շաբաթ անց եռյակը կգնա Բաքու, տարածաշրջան կատարած այցի արդյունքում, համաձայն պրակտիկայի, ԵԱՀԿ պաշտոնական էջում կհրապարակվի համապատասխան հայտարարություն», - ասել է նա:
