47 ընկերության մասնավորեցման նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ
57 պատգամավոր, դեմ՝ 22 ձայների հարաբերակցությամբ,«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին առաջին ընթերցմամբ անցավ: Մասնավորեցման մասին ծրագրի մաս են կազմում նախորդ ծրագրում ընդգրկված, չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, օբկեկտների ու մասնավորեցման նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը՝ընդանուր առմամբ 47 ընկերություն : Մասնավորեցվող ընկերություններից 10-ը բուժհաստատություն է: Նախագծում ավելացվել է նոր հոդված, որով առողջապահական օբյեկտների մասնավորեցումը չի կարող որևէ կերպ հիմք դառնալ այդ օբյեկտի հիմնական գործունեության փոփոխության կամ այդ օբյեկտի հանրային օգտակարության նվազեցման:
