328 համայնք կմիավորվի
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 23:ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը: Նշենք,որ փաթեթով առաջարկվում է ձևավորել ևս 34` ավելի ընդգրկուն տեղական ինքնակառավարման մարմին, որում առաջարկվում է միավորել 328 համայնք: Փաթեթն ընդունելուց հետո կանցկացվեն նոր ընտրություններ և կձևավորվեն տեղական ինքնակառավարման նոր մարմիններ: Ընտրությունները կանցկացվեն միամանդատ ընտրակարգով՝ կընտրվեն համայնքի ղեկավարներ, այնուհետև` այդ բոլոր համայնքների տարածքների ընդգրկումով կընտրվի համայնքի ավագանին: Խոշորացված համայնքները կունենան վարչական ղեկավարների ինստիտուտ, ինչն օրենքով նախատեսված պարտադիր պայման է:
