Իրանի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 17-ի
Mehr գործակալության հղումով, ТАСС-ը հայտնում է,որ Իրանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի,վիրավորվել է 52 մարդ:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաքում երկու հարձակում է տեղի ունեցել. մեկը՝ խորհրդարանի շենքի, մյուսը՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա:
