Այս պահին Բագրատաշենում լարված իրավիճակ է.Նաիրա Զոհրաբյան
«Բագրատաշենից մարդիկ ինձ զանգահարեցին և ասացին, որ փորձում են մի քանի կիլոգրամ բանջարեղեն անցկացնել սահմանը, վաճառել և քանի որ մեր պատկան մարմինները իրենց դրսևորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հիմա այնտեղ բավականին լարված իրավիճակ է հենց այս րոպեներին»,-ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Դիմում եմ պատկան մարմիններին՝ մի եղեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ մաքսանենգության դեմ պայքարը այլ տեղերում փնտրեք, փորձեք հիմա կարգավորել քաղաքացու խնդիրը: Քաղաքացին մեղավոր չի, որ անցնում ա սահմանը միրգ-բանջարեղեն ավելի էժան գներով գնելու, հոգալու իր կարիքները», - հայտարարեց Զոհրաբյանը:
