Պոպուլիզմի դոզան կապիտուլյացիայիս վնաս չէ... ու այսպես 3 ամիս

Առաջիկա երեք ամիսներին, ինչպես երևում է, մենք ստիպված ենք լինելու պոպուլիզմի, կեղծիքի հանդիսատես դառնալ... Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման էր մեկնել, որտեղ «ավետեց», թե՝ «Ղարաբաղի հարցը լուծված չէ», իսկ «Ադրբեջանի նպատակն այն է, որ ֆիզիկապես ոչ մի հայ Ղարաբաղում չմնա...»

«Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ», ասաց նա: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է, որ ղարաբաղյան հարցն այլևս անցյալում է: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ Ալիևը վերստին շեշտեց` ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում: «Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և ես ուզում եմ ասել, որ դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ», - ասում է Փաշինյանը:

Ուրեմն, Արցախի 75 տոկոս կորստի տարած ու պատերազմում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Փաշինյանն այժմ խորհուրդ է տալիս մխիթարվել նրանով, որ՝ «այսօր Արցախը կա, արցախահայությունը կա»:

Իսկ ո՞վ է պահում այսօր այդ Արցախն ու արցախահայությանը... Փաշինյա՞նը՝ հայկական բանակո՞վ, թե՞ ռուս խաղաղապահները...

Ապա նա ասում է. «...Այսօր Հայաստանում կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են արյուն: Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել Հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով, և այդ մարդիկ ուզում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ։ Ինչո՞ւ ժողովուրդ՝ որովհետև նրանք լավ գիտեն Ղարաբաղի հարցն իշխանության համար պայքարում որպես վճարամիջոց օգտագործելու ձևը։ 1998 թվականին այդ մարդիկ Ղարաբաղի հարցով իշխանության եկան՝ ասելով, որ իրենք միանշանակ մերժում են Ղարաբաղի հարցի կարգավորման, այսպես ասած, փուլային և պարտվողական տարբերակը։ Բայց 20 տարի շարունակ նրանք բանակցել են հարցի կարգավորման փուլային լուծման շուրջ, չեն մոռացել իրենց այդ դիրքորոշումը, և Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային այն փաստաթուղթը՝ հարցի լուծման փուլային տարբերակը, որը իրենք մերժում էին, վերնագրված էր հետևյալ կերպ՝ «Ղարաբաղի հարցի լուծման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»։ Նրանք փուլային տարբերակի մերժմամբ եկել են իշխանության, բայց բանակցային գործընթացը հասցրել են մի տեղ, որը վերնագրված էր այդպես: Բայց մի նրբություն էլ կա այստեղ՝ նրանք 20 տարի մերժում էին այդ տարբերակը և մինչև 2018 թվականը բանակցել են դրա շուրջ։ Խորամանկություն էլ են արել, իբր մեծ դիվանագիտական հաջողության էլ են հասել՝ վերնագրերից, տողերից մեկի մեջ գրել են, որ սա փաթեթային լուծում է»։

20 տարվա ղարաբաղյան պատմության էջերը թերթող Փաշինյանը, հավանաբար, կարծում է, որ ովքեր, չեն հիշում ղարաբաղյան 20-ամյա կարգավորման գործընթացը՝ կարելի է մանևրել, ասել՝ ինչ մտքին գա:

Ուրեմն, եթե Փաշինյանը ժառանգություն է ստացել փուլային տարբերակ, ինչո՞ւ էր ասում, թե՝ «իր կետից է բանակցում», «ինչ որ պետք է, այն էլ բանակցում է»... Բա, լուսավորեիր հասարակությանը, ասեիր՝ «ժողովուրդ, 20 տարի մեզ խաբել են», «ես էլ սա եմ ստացել ժառանգություն ղարաբաղյան բանակցությունների արդյունքում»...

Կամ, ո՞ւմ է հիմարի տեղ դնում Փաշինյանն ասելով, որ ինը ժառանգություն է ստացել այսպիսի կարգավորում, եթե անցյալ տարի ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բաց ու հստակ հայտարարեց, որ 2019թ. ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ: Բա ինչո՞ւ Փաշինյանը չասաց՝ ի՞նչ փուլային, ես նման բան չեմ բանակցել, բա՝ «իմ կետը»...

Ապա Փաշինյանն ասում է՝ պետք է առաջ գնալ ու որպես դրա լուծում նշում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացումը. «Կոմունիկացիների բացման թեման փոխշահավետ թեմա է, եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք, եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք: Կոմունիկացիաների բացումը, առավել ևս այս իրավիճակում ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Եվ իհարկե, քննարկումներում շատ են լինելու շահարկումներ, բայց իմ ասած հարցի լուծման ուղղությամբ որևէ քայլ պետք է լինել այդ կոմունիկացիաների բացումը, որովհետև դա ձեռնտու է Ադրբեջանի, որովհետև նա պիտի կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև մենք պետք է հուսալի երկաթուղային և կոմունիկացիոն կապ ստանանք երկաթուղիով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագրի կետերից մեկում անդրադարձ կա տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերին: Մասնավորապես, ասվում է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Եթե ճանապարհների բացումը ձեռնտու չէ միայն Ադրբեջանին, Փաշինյանը կասի՞, թե ի՞նչ է շահելու Հայաստանը՝ դեպի Ռուսաստան ավելի երկար ու ավելի վտանգավոր ճանապարհից օգտվելով:

Կամ՝ Փաշինյանն ինչո՞ւ հստակ չի ֆիքսում, որ Սյունիքում Հայաստանն է միանշանակ բոլոր ճանապարհների անվտանգությունն ապահովելու: ՀՀ ԱԳՆ-ն շարունակ պնդում է, թե ստորագրված փաստաթղթում «միջանցք» չկա, իսկ Ալիևը շարունակում է խոսել՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, նույնիսկ այլ երկրների հրավիրում է մասնակցել այդ «միջանցքից» օգտվելու տարբեր ծրագրերի իրականացումից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3880 անգամ
Լրահոս
«Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին 1700 տարվա եկեղեցու դեմ են դուրս եկել․․․ իշխանությունները գնում են, բայց․․․ Հրայր սարկավագ (video) Սպասե՛ք, Ռուսաստանն ամենամեծ սանկցիան է պատրաստել Հայաստանի համար․ Հայկ Այվազյան (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ Լսեցի՞ք՝ այսօր Փաշինյանն ինչ էր ասում ԵԱՏՄ-ում․ Լևոն Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը. Իսահակ Սրբազան Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ Մենք մեր խաչը չենք հանելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am