Գործե՛ք օրենքի շրջանակներում. նախարարության կոչը՝ տաքսի ծառայություններին

Կոչ տաքսի ծառայություն մատուցողներին. գործե՛ք օրենքի շրջանակներում և ձեռնպա՛հ մնացեք նախարարության հետ միջնորդավորված իրավահարաբերությունից «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն իր երեկվա մամուլի ասուլիսում անդրադարձել է տաքսի ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Մի կողմ թողնելով իրավական ակտերի կամայական մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում նշել, որ ասուլիսում հնչած հայտարարությունները, մեղմ ասած, որևէ կապ չունեն իրականության հետ: Նախարարությունը մշտապես հանդես է եկել բաց, թափանցիկ աշխատաոճի օգտին: Հասարակական բոլոր շերտերի, առավել ևս՝ բանախոսի և նրա «շահառու» տաքսու վարորդների առաջ նախարարության դռները միշտ բաց են եղել: Դրա վկայությունն են նախարարի, նրա տեղակալների, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մոտ տաքսու վարորդների, ուղևորափոխադրողների և հենց իր մասնակցությամբ մինչ այսօր տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներն ու քննարկումները, որոնք ամենայն մանրամասնությամբ լուսաբանվել են և՛ զանգվածային լրատվամիջոցներում, և՛ նախարարության պաշտոնական կայքում: Ոլորտում, իրոք, կան լուծման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց ուղղությամբ նախարարությունը հետևողական աշխատանք է կատարում: Բնականաբար առաջնահերթ գերակայություն է տրվում ոչ թե անօրինական գործունեության անընդունելի փառաբանումներին, երկարաշունչ, բայց որևէ հոդաբաշխ միտք չարտահայտող մերկապարանոց հայտարարություններին, այլ հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը: Դրան են միտված նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Ի դեպ, այդ նախագծերը դեռևս մայիսի 22-ից հրապարակված են նախարարության պաշտոնական կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժնում, մատչելի ու տեսանելի են երկրի ամբողջ տարածքում, պարզ և հասանելի՝ հասարակական հնարավոր բոլոր շերտերի համար: Սակայն առ այսօր նա, նախարարությունում ձևավորված տաքսի ծառայությունների ոլորտի բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խմբի անդամ լինելով հանդերձ, այդ նախագծերից և ոչ մեկի վերաբերյալ որևէ գրավոր առաջարկություն չի ներկայացրել: Այնպես որ, այդ պնդումը ևս իրականության հետ գոնե մոտավոր աղերս չունի: Փոխարենը նա հանդես է գալիս անօրինական գործունեություն ծավալելու օգտին, ընդ որում՝ շատ լավ գիտակցելով վարորդների համար դրա հետևանքները: Անդրադառնալով հասարակական խորհրդի վերաբերյալ դարձյալ իրականության հետ կապ չունեցող «փաստարկին»՝ նշենք, որ այդ կառույցը ձևավորվել է 2014թ. մայիսին, դրան մասնակցելու հնարավորություն ունեն չափորոշիչներին համապատասխանող բոլոր հասարակական միավորումներն ու կազմակերպությունները: 2016 թվականին նախարարությունը հասարակական խորհրդին անդամակցելու առաջարկով 3 անգամ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն վերոնշյալ լիգան երբևէ չի դիմել: Ուստի սեփական անգործության համար պետական մարմնին մեղադրելը չի տեղավորվում գրագետ իրավահարաբերությունների և գործակցության շրջանակներում: Ինչ վերաբերում է տաքսի ծառայություն մատուցողների համար հնչող իբր մտահոգություններին, ապա նախարարությունը ոչ պակաս մտահոգ է նրանց հոգսերով և դրանք այս կամ այն ծավալով իրենց արտահայտությունն են գտնում նախարարության թե՛ ամենօրյա և թե՛ օրենսդրական գործունեության ընթացքում: Վերահաստատելով տաքսի ծառայություն մատուցողների խնդիրների և հոգսերի նկատմամբ մտահոգությունը՝ նախարարությունը կոչ է անում. 1. լիգայի նախագահին. մերկապարանոց հայտարարությունների փոխարեն հանդես գալ օրենսդրության սահմաններում տեղավորվող հստակ առաջարկներով և չանցնել կոռեկտության սահմանները, 2. տաքսի ծառայություն մատուցել պատրաստվող անձանց. նախարարության հետ իրավահարաբերություններում կտրականապես ձեռնպահ մնալ միջնորդավորված (լիազորագրով) ծառայություններից, լիարժեք օգտվել նախարարության վարչական շենքի առաջին հարկում գործող «Մեկ պատուհանից»: Անհրաժեշտության դեպքում անձամբ՝ առանց միջնորդի կարող եք կապ հաստատել նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով՝ անհրաժեշտ խորհրդատվություն և պարզաբանումներ ստանալու համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am