«ԳԱԶ 3110»-ը բախվել ճամփեզրի արգելապատնեշին. կա զոհ. 4 տուժածներից 2-ը երեխաներ են
Հունիսի 8-ին` ժամը 11:03-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի В553 ЕС 15 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով միջին տարիքի մի կին (անձը չպարզված) մահացել է, իսկ 4 տուժածին (10-ամյա տղա, 8-ամյա աղջիկ, 1 կին և 1 տղամարդ) տեղափոխել են Ստեփանավանի ԲԿ:
