Պավլիկ Մանուկյանը մարտական է տրամադրված
Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից գրեթե մեկ տարի անց սկսվում է «Սասնա ծռեր» խմբի 14 հոգու դատավարությունը։ Սակայն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ դեռևս չմեկնարկած հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների առաջին դատական նիստը: Մինչ այդ, երբ «Սասնա ծռերի» անդամներին բերեցին դատարան՝ նրանցից Պավլիկ Մանուկյանը դատարանի դահլիճ մտավ հայրենասիրական երգ կատարելով եւ հայտարարեց, որ մարտական է տրամադրված։ Դատարանում ամուկի պատճառով՝ դատավորը որոշեց հետաձգել նիստը:
