«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվեց
Երեւանում այսօր՝ հունիսի 8-ին, մեկնարկեց և անմիջապես էլ հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված մասի դատավարությունը:Երբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը մտավ նիստերի դահլիճ, «Սասնա ծռեր» խմբի անդամներից և ոչ մեկը ոտքի չկանգնեց, նրանք ասացին, որ որևէ դատարան իրավունք չունի իրենց դատելու, այնուհետև դատավորը հորդորեց լռություն պահպանել, դահլիճում ներկաները չենթարկվեցին նրան: Նիստի դահլիճում ներկաներն վակնարկում էին «Սասնա ծռերին» աջակցող ու ոգևորող կոչեր, իսկ դատավորը փորձում էր լռություն հաստատել: Այնուհետև դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մինչև հունիսի 20-ը։
