Միհրան Հարությունյանը Մոսկվայում ծեծկռտուքի ժամանակ կրակել է ընկերոջ վրա
Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ծեծկռտուքի մեջ է ընկել եւ կրակել ընկերոջ վրա: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ սկզբում նա մեքենայում հանգիստ խոսել է Սամվել Ավետյանի հետ, խոսակցությունն արագ վերածվել է վեճի, ապա ծեծկռտուքի, որի ընթացքում Հարությունյանը կրակել է Ավետյանի ոտքին: Կռվի 2 մասնակիցներն էլ ոստիկաններին ասել են, որ Միհրան Հարությունյանին պատկանող տրավմատիկ ատրճանակից կրակոցը պատահաբար է եղել: Ավետյանը հրաժարվել է հոսպիտալացումից եւ Միհրան Հարությունյանի դեմ չի բողոքել: armversion.am
