Ինչու են մասնավորեցվող ընկերությունները վատ աշխատում
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով մասնավորեցվող ընկերությունների հարցին, ասել է, որ դրանք վատ կառավարման հետևանքով են ոչ շահութաբեր աշխատել: Պետության կողմից վերահսկողության վերաբերյալ էլ նշել է, թե պետական բաժնետոմս ունեցող ընկերություններն իրենց աշխատանքով չեն կարողանում ապահովել նոր ներդրումներ. «Մենք չենք ասում, որ այդ ընկերությունները չեն աշխատել, ընդամենն այստեղ խնդիրը հետևյալն է՝ այդ ընկերությունները չեն կարողանում ապահովել ներդրումներ, նորագույն տեխնիկա, չեն կարողանում ավելի բարձր վարձատրել իրենց աշխատակիցներին, քան մասնավոր հատվածը: Ընդհանրապես, ես նորից կրկնում եմ, մասնավորն ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը»:
