Ընդդեմ Քոչարյանի

Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախատեսվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Սահմանվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:

Պարզ ասած՝ մեծացվում է ԲԴԽ-ի լիազորությունները: Սա արվում է նպատակով, որպեսզի իշխանության կողմից ԲԴԽ գործուղված Գագիկ Ջհանգիրյանը մոտ ապահայում, երբ դառնա ԲԴԽ ղեկավար, դատական համակարգում իր վարուցանքն անցկացնի:
Գաղտնիք չէ, որ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը ավերում է, քանդում, իրեն հնազանդեցնում պետական բոլոր կառույցները, դատական ոլորտը թերեւս միակ մարմինն է, որը նա չկարողացավ մինչև վերջ ոչնչացնել, չկարողացավ այն դարձնել գրպանային։ Կյանքը ցույց տվեց, որ իշխանության այս ճյուղը, որը նախկինում հաճախ էր քննադատվում, այսօր բավականին անկախացել ու դրական որակներ է ստացել ու այլեւս չի պատրաստվում զիջել իր անկախությունը:
Նիկոլ Փաշինյանը հակաօրինական բազում քայլերի գնաց՝ տիրանալու դատական իշխանությանը, սակայն ապարդուն, հիմա հերթական օպերացիան է իրականացվում, երպեսզի ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում՝ դատարանները վերցնեն իրենց ձեռքը, վերահսկեն դատավորներին: Բայց այս փաթթում ամենաուշագրավ դրույթը թերեւս փաստաբանների՝ դատարանում միջնորդության իրավունքի սահմանափակումն է` այդպես սահմանափակելով նաեւ նրանց պաշտպանյալների իրավունքները։ Տեղեկություններ կան, որ նման փոփոխությունների պատճառ է դարձել Մարտի 1-ի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, որն արդեն 2 տարուց ավելի է, ինչ քննվում է դատարանում։
Նախագծով առաջարկվում է, որպեսզի դատարանը դատավարության մասնակցի կողմից նման վարքագիծ պարբերաբար դրսեւորելու դեպքում, իրավունք ունենա սահմանել այն դատավարական իրավունքի իրականացման պայմանները (օր. քանակական եւ ժամկետային սահմանափակումներ կիրառելով), որոնց իրականացումն օգտագործվում է իրավունքի չարաշահում կատարելու համար:

Իշխանությունը լավ կանի մտածի իր մասին, վաղը, երբ իրենք իշխանության չեն լինի, դատարանները ճռռալու են իրենց հանցանքների վերաբերյալ գործերով եւ իրենց միակ ապավենը մնալեւ են փաստաբանները, այնպես որ, իրենց սրած բիզը իրենց է ցավացնելու:

Անի Սահակյան

դիտվել է 2740 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am