Կրճատումներ ե՞ն սպասվում
«Մասնավորեցումը նշանակում է ոչ թե աշխատակիցների կրճատում, այլ ընդհակառակը՝ նույն պարտավորությունների մեջ ներառվում է նոր աշխատատեղեր բացելու սկզբունքը»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Ինչպես տեղեկացրել է՝ բոլոր պայմանագրերում լինելու է համապատասխան կետ՝ նոր աշխատատեղերի ստեղծման հետ կապված, այլ ոչ թե կրճատումներ, և, որ չի բացառվում՝ որոշ ընկերություններ չմասնավորցվեն, և այդ դեպքում կառավարությունը կգնա հավատարմագրման ճանապարհով։
