Ընդդիմությունը նոր թափով կշարունակի փողոցային պայքարը
Երեկ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին ու որոշեցին, որ հունիսի 20-ին ընտրություններ կանցկացվեց:
Չնայած դրան, Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող մյուս ընդդիմադիր ուժերը, թերեւս բացառությամբ ԲՀԿ-ի եւ Արթուր Վանեցյանի Հայրենիք կուսակցության, չեն հստակեցրել, որ մասնակցելու են ընտրություններին: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք որոշել են նոր թափով շարունակել Բաղրամյան պողոտայի պայքարը, քանի որ հույս ունեն, որ գործընթացները ընտրություններին չեն հասնի:
