Պատերազմի վնասները․ բանկերը չեն կարողանում ստանալ վարկերը

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս հայտարարել էր, որ
Բանկերն իրենց միջոցների հաշվին պատերազմում զոհվածների ընտանիքիներին ներել են մոտ 2 մլրդ դրամի վարկ։
Նրա խոսքով՝ բանկերի կողմից ներվող կամ ընդառաջվող վարկային մարումների հարցը, որը հարկային պարտավորություններ է առաջացնում, չեզոքացվում են, թեև շահութահարկ առաջանալու դեպքում բանկը չի վճարի շահութահարկ, այնուամենայնիվ, ներելու ամբողջ բեռը մնում է բանկի վրա:
«Այսինքն, բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են, սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,- հայտնում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մեր գնահատականներով՝ այդ պրոցեսները դեռեւս շարունակվելու են եւ համակարգն իր միջոցներով ներելու է զոհված եւ վիրավոր մեր հայրենակիցների ընտանիքներին եւ նրանց հարազատներին մոտավորապես 3 մլրդ դրամի վարկ»,- ասել է Մարտին Գալստյանը։
Փաստացի, ստացվում է, որ բանկային համակարգը պատերազմի հետևանքով կորցնում է շուրջ 5 մլրդ դրամ՝ չվերադարձրված վարկերի տեսքով։
Մարտին Սարգսյանը սակայն չի մասնավորեցրել, թե արդյոք չվերադարձված վարկերն ամբողջությամբ սպառողական փոքր վարկե՞ր են, թե՞ դրանց մեջ կան նաև բիզնես վարկեր։ Նա նաև չի խոսել հայկական բանկերի կողմից Արցախի բնակիչներին տրված վարկերի վերադարձելիության խնդրի մասին։
Ադրեբաջանին հանձնված տարածքների հետ թշնամուն են փոխանցվել նաև բազմաթիվ արտադրական օբյեկտներ, մասնավորապես Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ը անցել է ադրբեջանական կողմին, բացի դրանից՝ գինու և գորգի գործարաններ, այլ արտադրական ենթակառուցվածքներ։ Հայաստանյան 7 առաջատար առևտրային բանկեր մասնաճյուղեր ունեն Արցախում, որոնք տարիներ շարունակ վարկեր են տրամադրել Արցախի բնակիչներին, ինչպես նաև ֆինանսավորել են տարբեր ներդրումային ծրագրեր։ Բացի այդ՝ ԿԲ վերլուծություններով՝ 10-ից ավելի ՀՀ բանկեր Արցախում ներդրումներ են կատարել, այսինքն՝ վարկեր են տրամադրել բիզնես գործունեության նպատակով։
Այժմ բանկ-հաճախորդ պայմանագրային հարաբերություններում ֆորս-մաժոր է առաջացել՝ պատերազմի հետևանքով խաթարվել է նախապես պլանավորված բոլոր ծրագրերը։ Օրինակ, եթե գործարարը վարկե է վերցրել՝ էլեկտարական կայան կառուցելու համար, այսօր սակայն այդ կայանը հանձնվել է Ադրբեջանին, ինչու պետք է նա մարի այդ վարկը։ Նմանօրինակ դեպքերը բավականին շատ են։ Բանկային համակարգն առայժմ չի գնահատել, թե որքան է կազմել պետարազմի հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասը, այդ թվում նաև բանկային համակարգի վնասը։

Պատերազմի հետևանքով առաջացած գույքային ու ֆինանսական վնասների հարցը դեռևս ուսումնասիրության կարիք ունի, սակայն ակնհայտ է, որ խնդիրն ավելի խորքային է, իսկ կրած վնսն էլ ավելի մեծ է, քան 5 մլրդ դրամը։


Հայկ Դավթյան

դիտվել է 3029 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am