Մեկ օր շուտ սա պետք է անել.Կարեն Կարապետյան
«ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման ու բիզնես միջավայրի համար պետք է տեղեկատվական ժամանակակից հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայացման կառավարման համակարգ», - Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը միասնական թվայնացված միջավայրի անցնելու աշխատանքի վերաբերյալ հանձնարարական տվեց: Մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներԱմփոփել ու թվայնացման հստակ ժամանակացույց ներկայացնել,նման հանձնարարական տվեց վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին: «Մենք պիտի ունենանք թվայնացման քարտեզ, արդեն այս փորձը կա մի քանի գերատեսչություններում։ Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ ցայտուն երևում է, թե որտեղ ենք թերացել, մեկ օր շուտ սա պետք է անել: Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը պետք է անցնեն սրան», - ընդգծեց Կարեն Կարապետյանը։
