Կրեմլից առաջին զուսպ «մեսիջները»՝ նախընտրական Հայաստանին

Մոսկվան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը համարում է Հայաստանի ներքին գործը, երեկ այս մասին հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տեղեկությանը: «ԱԳՆ-ն այդպիսի հարցեր չի մեկնաբանում, քանի որ դրանք գնահատում է որպես ինքնիշխան պետությունների ներքին գործը»,- ասել է Զախարովան:

Բայց այս հայտարարությունից բացի՝ Զախարովան, որը նշել է, որ՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մենք դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, մենք նկատի ենք առել, որ կողմերը եկել են համաձայնության արտահերթ ընտրությունների հարցում, այնուհետև հույս է հայտնել, որ՝ «նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ միտված երկարաժամկետ արդյունքի հասնելուն։

Մոսկվան, կշարունակի «ակտիվ» պասիվ դերում՝ մի կողմ քաշվածի իր կեցվածքով, ցույց տալ, որ չի խառնվելու ներհայաստանյան քննարկումներին, բացահայտ, կամ պաշտոնապես չի սատարելու որևէ կողմի:

Իհարկե, պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության պարագայում ռուսական փորձագիտական, լրատվական դաշտից կլինեն ավելի բաց «մեսիջներ», թե ում կցանկանար Ռուսաստանը տեսնել Հայաստանի իշխանության գլուխ:

Բայց բաց Փաշինյանի իշխանությանը դեմ Ռուսաստանը չի գնա, ուղիղ չի հայտարարի, թե Փաշինյանի հետագա իշխանավարումը վտանգ է:

Հայ-ռուսական հարաբերությունները խորը և պատմական հիմք ունեն, որոնք նաև ռազմավարական բնույթի են: Այդ հարաբերությունները ՌԴ-ի համար կարևոր են, այսօր հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը`«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական և վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցերը` մեր ժամանակի սպառնալիքների և մարտահրավերների հանդեպ» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Հայ-ռուսական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, բարձր մակարդակի վրա են եղել անգամ անցյալ տարվա ընթացքում, երբ հայտնի պատճառներով շփումները բավական սահմանափակ էին. «Հայ-ռուսական երկխոսությունը որևէ վայրկյան չի դադարել»:

Հայ-ռուսական հարաբերությունների համար դեսպան Կոպիրկինն անկյունաքարային է համարում 44-օրյա պատերազմի շրջանը, որը նա ողբերգական է համարում և Հայաստանի, և Ռուսաստանի համար. «Եվ այդ բարդ շրջանում ՌԴ-նն ու Հայաստանը միևնույն է`միասին էին: Իսկ բարձր մակարդակի համագործակցության արդյունքում հաջողվեց Արցախում կանգնեցնել պատերազմը և շարունակել համատեղ աշխատանքը` տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ»: Դեսպանի գնահատմամբ, պատերազմն ի ցույց դրեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, այդ հարաբերություններում փոխվստահության անհրաժեշտությունը, ինչպես նաև անվտանգության գործոնի կարևորությունը:

Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ, այժմ էլ բավական ինտենսիվ աշխատանք է գնում հայ-ռուսական հարաբերությունները`նոր որակով և նոր հարթություն բարձրացնելու ուղղությամբ, միաժամանակ, ՌԴ-ն մեծ ջանքեր է գործադրում Արցախում`խաղաղապահ առաքելության առումով: Պատերազմը և հետպատերազմյան իրողություններն, ըստ նրա, առավել ընդգծեցին հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Դեսպանն այդ անհրաժեշտությունը տեսնում է նաև հասարակական կառույցների մակարդակում:

Ռուսաստանի դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունները`նոր որակով և նոր հարթություն բարձրացնելու մասին է բարձրաձայնում անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում թեժ քննարկվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու թեման:
Սա մի կողմից նշանակում է, որ պաշտոնապես Ռուսաստանին ձեռնտու է կայուն Հայաստան, մյուս կողմից, իհարկե, չի բացառվում, որ Մոսկվան իր թեկնածու վերաբերյալ այլ «մեսիջներ» էլ հղի հայ հասարակությանը՝ առաջիկա երեք ամիսներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12453 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am