Դատի կտամ որդուս ձերբակալության մասին լուրեր տարածողներին.Մուրադ Մուրադյան
Պատրաստվում եմ դատի տալ այն մարդկանց, ովքեր որդուս կեղծ ձերբակալությունների մասին լուրեր են տարածել:Այսօր պատրաստվում եմ փաստաբան հրավիրել և քննարկել հարցը,ԱԺ-ում լրագրողներին ասաց Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը
Մուրադ Մուրադյանը նաև հերքեց մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ինքը բացակայել է ԱԺ նիստերից, որովհետև ստիպված է եղել մեկնել Բելառուս՝ որդու ձերբակալման պատճառով:
«Ես Բելառուսում չեմ եղել», - ասաց նա, ապա անդրադառնալով որդուն` ավելացրեց. «Չափահաս տղա ա, 35-40 տարեկան, որտեղ կուզի, կլինի»:
